Ցանկացած ծաղրանկար նորմալ է․ Զախարովայի պատասխանը Ֆրանսիայի ԱԳՆ-ին
Դիտել նաև
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ անընդունելի է համարում Փարիզում ՌԴ դեսպանության թվիթերյան էջում ծաղրանկարների հրապարակումը և հույս հայտնել, որ նման բան այլևս չի կրկնվի։ Այս մասին նա հայտնել է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Ծաղրանկարները վերաբերել են եվրոպական համերաշխությանը և ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններին։
«Մի՞թե։ Մեզ հենց ֆրանսիացի նախագահներն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ն են սովորեցրել, որ ցանկացած ծաղրանկար նորմալ է։ Նույնիսկ այնպիսի հրեշավորները, ինչպիսիք Charlie Hebdo-ում էին։ Մենք որոշեցինք հետևել նրանց խորհրդին և օգտագործել երգիծանքը, որը նրանք համարում են խոսքի ազատության դրսևորում։ Իսկ հիմա նրանց ինչ-որ բան դուր չի՞ գալիս։ Ստացե՛ք և բաժանորդագրվե՛ք»,-իրադրությունն իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Regnum-ը։

