Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը

Փարուխում էինք 2 շաբաթ առաջ․ այդ պահին մեզ համար պարզ էր, որ այս գյուղը վտանգված է․ Չալաբյան

Այս պատկերում Փարուխ գյուղն է՝ նկարված Քարագլուխ բարձունքից. Այս փոքրիկ արցախյան գյուղի մասին մարդկանց մեծ մասը կյանքում երբևիցե չէր լսել մինչև երեկվա օրը, երբ թշնամին այն վերցրեց առանց մի կրակոց, և շարունակելով առաջխաղացումը, բարձրացավ դեպի այն կետը, որտեղից արված է այս նկարը։

Փարուխը սակայն սոսկ մի փոքրի գյուղ չէ․ այն մասնիկն է մեր հայրենիքի, որը մենք շարունակում ենք կորցնել, քայլ առ քայլ, քանի որ հավատում ենք «խաղաղության դարաշրջանի» մասին այն խաբեությանը, որով մեզ շարունակում է կերակրել այս ամենի անմիջական պատասխանատու հանդիսացող իշխանությունը։ Հավատալով այդ կեղծ թեզին՝ սեփական հայրենիքը ոխերիմ թշնամուց պաշտպանելու փոխարեն, մենք ապավինում ենք երրորդ ուժին, որը ինքը ոչ հատուկ ցանկություն ունի, ոչ էլ արդեն իրական կարողություն՝ մեզ պաշտպանելու։

Մենք Փարուխում էինք երկու շաբաթ առաջ։ Արդեն այդ պահին մեզ համար պարզ էր, որ այս գյուղը, որն Արցախի մնացած տարածքներին կապված է ընդամենը մի գրունտային ճանապարհով, վտանգված է։ Ինչը թերևս ավելի կարևոր է՝ այս գյուղը վերահսկող Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, նրանից վերահսկվում է նաև Աղդամը, Ասկերանը, և հարակից բազմաթիվ բնակավայրեր, սակայն այս բարձունքը ևս որևէ կերպ պաշտպանված չէր։ Արդեն այդ պահից մեր հիմնադրամի թիմը սկսեց գործողություններ ձեռնարկել՝ հրավիրելու արցախյան իշխանությունների ուշադրությունը Փարուխի և Քարագլխի պաշտպանության ամրապնդման անհրաժեշտության վրա, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, և հույս կար, որ վիճակը վերահսկողոըւթյան տակ կառնվի։

Ցավոք, ինչպես շատ հաճախ է եղել անցած մեկ և կես տարիների ընթացքում, թշնամին շատ ավելի նենգ և նախաձեռնող դուրս եկավ, քան հայկական կողմը։ Անցած շաբաթ, բանակցելով գազատարի բացման շուրջ, թշնամին արդեն պահանջել էր հանձնել այս գյուղը։ Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էր ձեռք բերվել, որ հայկական զինված ուժերը դուրս են բերվում այս գյուղը պաշտպանող դիրքերից, թշնամու զինված ուժերը դուրս են բերվում դրանց հանդիպակած դիրքերից, փոխարենը այստեղ տեղակայվում են ռուսական խաղաղապահները, և տարածքը «դեմիլիտարիզացվում» է։

Հայկական կողմը, հավատարիմ իր ավանադական «գիքորական» միամտությանը, շտապել էր կատարել պայմանավորվածությունը՝ գազատարը բացելու ակնկալիքով։ Թշնամին իսկապես երկու օրով բացել էր գազատարը, հետո այն փակեց, և մարտի 24-ին, օգտվելով հայկական կողմի բացակայությունից գյուղի պաշտպանության դիրքերից, և ռուսական կողմի կամ անպատրաստվածությունից, կամ էլ գուցե թողտվությունից, մեծ ուժերով (ավելի քան 100 զինվոր) մոտեցավ գյուղին, և առանց մի կրակոց տիրացավ նրան, ռուսական խաղաղապահներն էլ առավելագույնս կարողացան անվնաս էվակուացնել գյուղում գտնվող փոքրաթիվ հայ բնակչությունը և մի քանի զինծառայողների։

Շարունակելով առաջխաղացումը՝ թշնամու ուժերի մոտ կեսը կարողացան երեկ բարձրանալ Քարագլուխ, և դիրքավորվել այնտեղ։

Այս պահից սկսած, տեղի ունեցողի մասին տեղեկատվությունը սկսեց տարածվել, աստիճանաբար նորանոր ուժեր խառնվեցին սրա մեջ, նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինը անուղակիորեն անդրադարձավ սրան (թերևս գիտակցելով, որ սա նաև ապտակ է Ռուսաստանին, և խաղաղապահ առաքելություն իրականացնելու նրա կարողությանը)։ Գիշերվա դրությամբ, Փարուխում արդեն բավական մեծ ռուսական ուժեր էին կուտակվել, Քարագլուխ հանդիպակած կողմից բարձրացել էին նար որոշ հայկական ուժեր՝ դիմագրավելու թշնամու առաջխաղացմանը, Քարագլխի մյուս կողմի ստորոտում գտնվող Խրամորթ գյուղում սկսել էին ևս կուտակվել հայկական ուժեր՝ գյուղը պաշտպանելու համար։ Մարտի 25-ի առավոտյան, երբ գրվում էին այս տողերը, վիճակը դեռևս անորոշ է, թշնամին փորձում է ամրապնդվել գրաված բարձունքում, և հավանականությունը մեծ էր, որ նրա հետագա քայլերը կբերեն ռազմական բախման։

Փարուխ գյուղի այս ցավալի պատմությունը շարունակությունն է այն ընթացքի, երբ մեր ոխերիմ թշնամին, վարպետորեն օգտվելով միջազգային իրավիճակից, ցանկացած պատեհ հնարավորություններից, բայց առաջին հերթին մեր՝ հայերիս ապատիայից, մտքի ծուլությունից, ուրիշներին ապավինելու մեր անբուժելի հիվանդությունից, քայլ առ քայլ դուրս է մղում մեզ մեր պատմական հայրենիքից, տիրանում նրա հող ու ջրին, մեզ էլ զրկում սեփական հողի վրա ապրելու, ազատ ու երջանիկ լինելու հնարավորությունից։ Եթե որևէ մեկին թվում է, որ այս ամենը կանգնելու է Փարուխում, որ թշնամին այսպես շարունակվելու դեպքում ի վերջո չի մտնելու Երևանի իր տաքուկ բնակարանը, ապա նա կարող է շարունակել ապրել նույն անհոգ կյանքով։

Ես այդպիսի միամտություն չունեմ։ Ես շատ լավ գիտեմ, որ այսօր մենք կարող են կորցնել Փարուխը, քանի որ երեկ մենք հանձնել ենք Շուշին, մինչ այդ էլ Հադրութն ու Ջրականը, իսկ Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը, հետո Գորիսը՝ և այդպես շարունակ մինչև Երևան։ Ուստի ես անելու եմ ինձնից կախված հնարավոր ամեն բան՝ օր առաջ ուժով կանգնեցնելու այս նենգ և երբեք չփոխվող թշնամուն, և ազատելու մեր երկիրը նրա թաքնված համակիրներից և գործակիցներից։ Նույնը ձեզնից յուրաքանչյուրին եմ հորդորում, քանի թշնամին չի մտել անձամբ ձեր տունը։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>