Չինաստանը արգելել է Ջասթին Բիբերին ելույթ ունենալ իր երկրում
Չինաստանի իշխանություններն արգելել են կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերին ելույթ ունենալ երկրում՝ պատճառաբանելով 23-ամյա երիտասարդի վատ վարքը:
The Guardian-ը գրում է, որ Պեկինի մշակույթի բյուրոյի փոխանցմամբ՝ երգիչը իրեն վատ է պահում ոչ միայն բեմում, նաև` բեմից դուրս:
Հայտարարությունում նշվում է, որ «օրենքի հետ խնդիրներ ունեցած երաժիշտը չի կարող ելույթ ունենալ չինացի հանդիսատեսի առաջ»:
«Ջասթին Բիբերը տաղանդավոր երգիչ է, բայց միևնույն ժամանակ նա վիճահարույց վարք ունեցող օտարերկրացի է: Մենք տեղյակ ենք, որ նա վատ վարքի պատճառով խնդիրներ է ունեցել օրենքի հետ»,-նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում:
Zham.am