Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցություն է հայտնել Ադրբեջանի սադրիչ գործողություններին Արցախում
Դիտել նաև
ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Խրամորթից արևելք ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել խաղաղ բնակչի ուղղությամբ
«Մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն». Մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում
Ադրբեջանցիների սադրանքների հետևանքով Խրամորթից տարհանված կինը լույս աշխարհ է բերել իր 5–րդ երեխային. Տեսանյութ
Խրամորթցի Գայանեն միակ կինն է գյուղում, ամուսնու հետ կամավորագրվել է Խրամորթի ինքնապաշտպանությանը
Առավոտը Խրամորթում, քեռու հետ
Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններին Արցախում։
«Ադրբեջանի զինուժը գրոհի է անցել Ղարաբաղում, օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորների Ուկրաինա տեղափոխելուց»,-ասվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը առաջխաղացել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պարուխ-Խրամորթ համայնքների ուղղությամբ։ Պարուխ գյուղն այժմ գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, իսկ Խրամորթ գյուղում բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների հետ։
Zham.am