Բայդենի որդին կապ ունի Ուկրաինայում ԱՄՆ-ի բիոլաբորատորիաների հետ. ՌԴ ՊՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու ՝ Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամը մասնակցել է Ուկրաինայում Պենտագոնի ռազմա-կենսաբանական ծրագրի ֆինանսավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, փոխանցում է РИА Новости-ն: Պենտագոնից բացի ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն են ունենում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, Սորոսի հիմնադրամը եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը: