Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

Հիմա նույն հարցը ձեզ եմ տալիս «Էս չե՞ք, արա»

Այսօր, կառավարության նիստում Նիկոլն ընդարձակ ելույթ ունեցավ, որի բուն կոնտեքստը հիասթափությունը, անօգնականությունն ու անճարությունն էր: Սա փաստ է, որը երևաց հերթական անգամ: Սա վախեցած ու սեփական սխալների հետևանքների համար մեղավոր փնտրողի հերթական ելույթ էր:
 
Ի՞նչ է ասում Նիկոլը, մեջբերենք մի դրվագ «…Այն փաստը, որ այսօր Արցախում 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարվում է իր մեծ պարտությունը: Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել՝ Արցախում էթնիկ զտումներ իրականցնի Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Արցախի գազի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է, դիվանագիտական լեզվից թարգմանած նշանակում է միջազգային հանրություն դու այս կողմ մի նայիր, և թույլ տվեք, որ մենք անարգել, «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ ավարտին հասցնել էթնիկ զտումներով և ցեղասպան քաղաքականությամբ Արցախն ազատենք հայերից՞»»:
 
Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել, հատկապես հետպատերազմյան շրջանում, քանի՞ անգամ ենք մատնանշել, որ չի՛ կարելի Ադրբեջանի հետ, այս իրավիճակում գնալ հարաբերություններ ճշտելու կամ առավել ևս կարգավորելու: Դա նշանակում է չհասկանալ քո հակառակորդի նպատակը, դա նշանակում է սեփական կամքով հայտնվել իր իսկ լարած թակարդի մեջ, դա նշանակում է քո երկրի ներքին ու արտաքին ազդեցության լծակները տալ թշնամու ձեռքը: Հիմա ումի՞ց ես նեղացած, Ադրբեջանի՞ց, որը ցանկանում է Թուրքիայի օգնությամբ, ամբողջովին կործանել Հայաստան պետությունը, թե՞ սեփական ընդդիմությունից, որը ցանկանում է փրկել քո կողմից ավիրված պետականության մնացորդները:
 
Ասում ես, որ խաղաղության դարաշրջան բացելու ձեր քաղաքականությունն այլընտրանք չունի, բայց չե՛ս ասում, թե ինչպե՞ս, ու՞մ հաշվին, ի՞նչ միջազգային երաշխիքներով: Չես ասում, թե Արցախն ի՞նչ կարգավիճակում պետք է լինի:
 
Վախենում ես աշխարհի հետ խոսել բաց ու անկեղծ, փորձում ես քեզ բնորոշ խաբեություններով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին շեղել քո անպատասխանատու և ապաշնորհ քաղաքականությունից: Հենց նեղն ես ընկնում, անմիջապես քո բոլոր մեղքերը բարդում ես նախկին իշխանություների վրա: Քո կարծիքով, միջազգային հանրությունը չի՞ հիշում, թե ի՞նչ էին բանակցում և ինչպիսի նուրբ, հաշվարկված ու հեռանկարային քաղաքականություն էին վարում նախկին իշխանությունները: Քանի անգամ է նախկին իշխանությունների օրոք Ադրբեջանը հայտնվել թակարդում, քանի անգամ է Ադրբեջանը հայտնվել ապակառուցողական դաշտում: Դրա մասին նույնիսկ Ալիևը խոսեց վերջերս, ասելով, որ 30 տարի Ադրբեջանը պարտվածի (ասել է թե անհաջողակի) քաղաքականություն է վարել, և դա Հայաստանի նախորդ իշխանությունների շնորհիվ:
 
Պարոն, ոչ բարով կապիտուլացված ու նսեմացված կառավարության վարչապետ: Երբ մեջբերում ես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, բարի եղիր նաև տվյալ Հայաստանի և տվյալ ժամանակահատված միջազգային իրավիճակը նկարագրել: Բարի եղիր նաև ասել, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը երբեք չի շեղվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և դա ի շնորհիվ նախորդ իշխանությունների վարած առողջ քաղաքականության: Բարի եղիր ասել, որ նախկինում Հայաստանը լինելով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ երբեք որևէ միջազգային փաստաթղթով չի համարվել ագրեսոր: Բա եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց լիներ նախկինում, ինչո՞ւ որևէ անգամ Հայաստանին ագրեսոր չճանաչեցին (չնայած Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի):
 
Ասում ես. «…Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է մեզ շեղել այդ օրակարգից և դելիգիտիմիզացնել այդ օրակարգը և նոր պատերազմ հրահրել»: Ազնիվ եղիր և ասա, քանի հազար անգամ ենք սրա մասին հրապարակային խոսել, քանի՞ անգամ ենք մեր ժողովրդին զգուշացրել, որ Հայաստանը՝ Նիկոլի ապաշնորհ կառավարմամբ, հայտնվելու է նոր պատերազմի շեմին:
 
Այո՛, այսօր հայաստանյան, ինչպես դու ես ասում, արմատական ընդդիմությունը դժգոհ է, որ դուք համաձայնել եք տարածքային ամբողջականւթյան սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Եթե այն նորից կրկնում ես կառավարության նիստում, ուրեմն կամ շարունակում ես քո դավադիր, միտումնավոր վնաս հասցնող քաղաքականությունը, կամ շարունակում ես չհասկանալ խնդիրը և ապաշնորհ կերպով քայքայել Արցախի հարցի վերականգնման ու Հայաստանի պետականության հիմքերը:
 
Առանց Արցախի կարգավիճակի, առանց Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի, առանց ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացում հայկական օրակարգի ներառման ի՞նչ լավ ակնկալիքներ ունես դու Ադրբեջանից, երբ նույնիսկ Հայաստանի օկուպացված տարածքները չես կարողանում պաշտպանել: Փաստերն էլ քո պաշտպանության նախարարն է Ազգային Ժողովում արդարացնում, ու մուննաթ գալիս իրեն հարց տվող պատգամավորի վրա:
 
Հիմա բարձրաստիճան ոմն մեկը, 2018թ-ին պառլամենտում մեզ ասում էր «Էս չե՞ք արա»: Այն ժամանակ կար լիարժեք Արցախը, կար միջազգային հանրության հարգանքը վայելող Հայաստանը, կար ինքնավստահ Ազգային Բանակը, կար հայ մարդու անվտանգությունը, կար ապահով Հայաստանը:
 
Հիմա նույն հարցը ձեզ եմ տալիս «Էս չե՞ք, արա»:
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>