Խարկովի մարզի Իզյում քաղաքն անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը լիովին գրավել է Իզյում քաղաքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն առավոտյան ճեպազրույցի ժամանակ։
Իզյումը Խարկովի մարզի շրջանային կենտրոններից է, ունի շուրջ 50 հազար բնակչություն։
Բացի այդ, Կոնաշենկովը հայտնել է ուկրաինական կողմին պատճառած վնասների մասին։
«Հարվածների արդյունքում Կիևից հարավ գտնվող Դանիլովկա բնակավայրում ոչնչացվել է զենիթահրթիռային համակարգերի 13 արձակման կայան, այդ թվում՝ 9 Էս-300 և չորս Բուկ Էմ-1, հրթիռահրետանային սպառազինության պահեստ Դոնեցկի մարզի Բախմուտ նակավայրում, ինչպես նաև ազգայնականների գումարտակի ժամանակավոր տեղակայման կետը Լիսիչանսկ քաղաքում։ Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է ուկրաինական 60 ռազմական օբյեկտ», – հայտնել է Կոնաշենկովը։