Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

«Արդեն ընկերներիցս չորրորդի մոտ նկատում եմ մի տեքստ՝ շատ վտանգավոր բովանդակությամբ»․ Սոֆյա Հովսեփյան

«Արդեն ընկերներիցս չորրորդի մոտ նկատում եմ մի տեքստ՝ շատ վտանգավոր բովանդակությամբ, որով գիտակցված կամ չգիտակցված, արդարացնում են իշխանական շրջանակի այն թեզը, որ պետք է սովորի արցախցին առանց գազ և հոսանք ապրել։ «Հայաստանի շատ գյուղերում էլ գազ չկա, մարդիկ չե՞ն ապրում»։

Չէ՛, մարդիկ չեն ապրում, մարդիկ ամեն օր սպասում են, թե մի ողնաշարավոր կգա ու իրենց գյուղն էլ գազ կլինի ու էն, որ կռուշկայով եք լողացել, դա չի նշանակում չեք երազել կամ երազում լոգարանում պառկելու մասին կամ էլ լավ ցնցուղի շիթը վայելելու մասին։ Երբ օրեր առաջ բքի պատճառով հոսանքազրկվեց ՀՀ մի շարք համայնքներ, այն բնակավայրերը, որոնք ջեռուցվում էին գազի կամ հոսանքի միջոցով, երկու օր մնացին սառնամանիքի մեջ։ Բոլորը գիտակցում էին, որ դա կարճատև վիճակ է ու քամու անցնելուն պես հոսանքը կվերականգնվի ու պետք է մեկը մյուսի տան փայտե վառարանի կողքին հարմարվի, որ երեխաները չմրսեն ու կարողանան էդ երկու օրը հաղթահարել, հա՛, ասեմ նաև, որ ո՛չ կրակոցի ձայն էին լսում, ո՛չ էլ իշխանությունից բողոքում, գիտեին, որ իրենց գյուղը թուրքի կրակի տակ չի, դեռ էդքանով լավ է ու միակ կռիվը բնության հետ էր, իսկ սահմանամերձ գյուղերն էլ վաղուց Արցախի կարգավիճակն ունեն սուս ու փուս սպասում են, թե մի օր իրենց էլ կհասկանան ու մեծ մեծ չեն խոսի։

Արցախում շուտով կլրանա 20 օրը, որ գազ չունեն, մարդիկ պատրաստ չէին նման զարգացումների, որ տանը վառելափայտ ունենային, իսկ Արցախի անտառներն էլ, եթե դեռ չեք մոռացել, երկու տարի առաջ գնաց շան բերան։ Ամեն օր, պատերազմի ավարտից ի վեր, մի քանի ժամով՝ անջատում են հոսանքը, էլի մեկ կրակոցով ու էս ամենի մեջ գումարվում է նաև հոգեբանական ճնշումը, ճգնաժամը։ Հիմա ա՜յ, ձեր հոր Աստծուն մեռնեմ, կլինի՞ ձեններդ կտրեք ու նստեք ձեր տեղերում ու ձեն չհանեք։ Մեկ պատգամավորներն են էս հիմար թեզերն առաջ քաշում, մեկ էլ դուք։ Բա ձեզ դիպլոմ տվողին ի՞նչ ասենք, որ շատ չնեղացնենք էդ մարդկանց։

Հա՛, ամենակարևորը, որ էն նույն մարդիկ են, որոնք Ուկրաինայի ժողովրդի համար կուրծք են ծեծում ռուսին են թաղում ու հանում։ Ես չե՛մ հավատում ձեր բարեգթությանը և կեղծ են ձեր սրտացավ գրառումները այլ ժողովուրդների նկատմամբ, քանի դեռ դուք անտարբեր եք ձեր եղբոր, քրոջ, մոր ու հոր հանդեպ։ Արցախցին Արցախը չի՛ լքի ու դա իր ուժեղ կողմն է, բայց դուք ձեր գյուղի կռուշկով լողանալուց փախչելու եք առաջին իսկ հնարավորության դեպքում։

Մենք էլ գազի հավաքագրումը շարունակելու ենք, քանի որ սրտացավ մարդկանց թիվն ավելի շատ է ... Ով էլ մեծ֊ մեծ է խոսում, վաղը կարող եմ տանել Արցախ մոտիկից վիճակին ծանոթացնեմ»։

Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>