Կառավարությունում մտահոգված են, որ թշնամու խոսքի ազատության իրավունքի սահմանափակում կարող է լինել. Տեսանյութ
Խորհրդարանը քննարկում էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար:
Կառավարությունը և ՔՊ-ն դեմ են նախագծին։
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ գործող քրեական օրենսգրքով սահմանված են բավարար կառուցակարգեր, որոնք պատասխանատվություն են սահմանում քննարկվող հանցանքի համար:
Փոխնախարարը հիշեցրեց նաև քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում տարածքային ամբոջականության դեմ ուղղված հրապարակային կոչերի համար:
Կառավարությունում մտահոգված են, որ նախագծով կարող է խոսքի ազատության իրավունքի ոչ արդարացված սահմանափակում լինել։
Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում