Արսենալի ֆուտբոլիստները թունավորվել են չինական սննդից
Լոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ չկարողացան առաջին րոպեից մասնակցել Չեմպիոնների միջազգային գավաթ մրցաշարի շրջանակում կայացած Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, դա սննդային թունավորման պատճառով էր:
«Կարող էինք մեծ խնդիրներ ունենալ, և առաջին խաղակեսում մեզ համար շատ բարդ էր: Ռեմսին կարողացավ ավարտել հանդիպումը, սակայն Ուոլկոթը, Կոլաշինացը, Մերտեզակերը և Ժիրուն՝ ոչ, քանի որ նրանք մի քիչ թունավորվել էին սննդից»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով: