Պայթյունի հետևանքով մահացածը մարտունեցի 19-ամյա մի ուսանող էր. մանրամասներ
Դիտել նաև
Մանրամասնություններ գազալցակայանի պայթյունից (պաշտոնական)
Պայթած գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, երեխաները չեն տուժել, բայց ընտանիքի հայրը ծայրահեղ ծանր վիճակում է
Լցակայանը օրինականության հետ խնդիրներ ուներ. Կոտայքի մարզպետ (տեսանյութ)
Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել
Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով` այնտեղ ապրող երիտասարդ տղան իր կամքով հեղուկ գազի բալոն է դրել, իսկ հեղուկ գազի տեղադրումը «Գազպրոմ Արմենիան» չի կանոնակարգում. պետական տեսչական մարմիններն են զբաղվում դրանցով։
Հակոբյանը հավելեց, որ հավանականությունը բարձր է, որ արտահոսք է եղել, ինչի մասին փաստում է գազի բալոնի վրա եղած սպիտակ հետքը, քանի որ երբ արտահոսք է լինում, բալոնի վրա ինչ–որ հատված սպիտակում է։
«Հեղուկ գազի բալոնից կամ կալոնկայից է արտահոսք եղել, և կալոնկան պայթյունից մի կողմ է շպրտել»,–ասաց Հակոբյանը։