Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը պետական պարտքը ավելացրել է 2,45 մլրդ դոլարով

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ավելացել է 2 միլիարդ 450 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 35,8 տոկոսով։ Ներկայումս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է մոտ 3200 դոլար։

Նախկինում այս իշխանությունները, երբ ընդդիմություն էին, հաճախ հայտարարում էին պետական պարտքի ավելացման վտանգների, հնարավոր ֆինանսական անկայության և դրանց անարդյունավետ ծախսելու մասին։ Սակայն իշխանությունը ստանձնելուց հետո նրանք շարունակեցին նույն ֆինանսական քաղաքականությունը, այն է՝ կապիտալ ծրագրերի իրականացման անվան տակ նոր պարտքեր ներգրավել առանց գնահատելու և վերահսկելու այդ ծրագրերի արդյունավետությունը։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճանապարհաշինության, ոռոգման, դպրոցաշինության և այլ ենթակառուցվածքների կառուցման անվան տակ վերցվում են խոշոր վարկային փաթեթներ, որոնք հիմնականում թերակատարվում են կամ ամբողջությամբ ձախողվում, այսինքն՝ խախտում են հաստատված ժամանակացույցը, վատ վերահսկողության կամ կոռուպցիայի հետևանքով անորակ աշխատանք է կատարվում և այլն։

Սրա վառ օրինակը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն է․ նախկին և գործող իշխանությունների կողմից մինչև այժմ փոշիացվել են շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնք ձեռք էին բերվել Ասիական զարգացման բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, Եվրոպական զարգացման բանկից և այլ աղբյուրներից։ Առանց համապատասխան գնահատումներ և հետևություններ անելու՝ փորձում են սկսել Սիսան-Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքները։

Իրավիճակը չի փոխվել նաև վերջին տարիներին, մասնավորապես՝ 2021 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը թողարկեց 750 մլն ԱՄՆ դոլարի պետական պարտատոմսեր, որոնցից ստացված գումարները հիմնականում ուղղեց ասֆալտապատման ծրագրերին։ Անշուշտ, այդ ծրագրերը քաղաքական օգուտներ բերեցին նախընտրական շրջանում, բայց դրանցտնտեսական արդյունավետությունը փաստացի շատ ցածր է։

Ուշագրավ է, որ միայն 2021 թվականին տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով գործող իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 1,26 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով այսինքն՝ նոր վերցված պարտքն ավելի շատ դարձել է բեռ․ դրա բերած օգուտն անհամեմատ քիչ է։

2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է, որ բյուջեի պակասուրդը կազմելու է 242,2 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 500 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտությունն ու տնտեսական պատժամիջոցների պատերազմը՝ 2022 թվականի համար Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները վերանայվում են։ Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմելու է 1,6 տոկոս նախկին 5,3 տոկոսի փոխարեն։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը պարտադրված է լինելու լրացուցիչ վարկեր ներգրավել։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական պարտքը արդեն իսկ ավելացել է 98 մլն դոլարով, և սա դեռ տարվա սկիզբն է։

Ամփոփելով առկա իրավիճակը՝ կանխատեսելի է, որ 2022 թվականի ընթացքումարագ տեմպերով շարունակելու է աճել ՀՀ պետական պարտքը, որն էլ ավելի է վատթարացնելու երկրի ֆինանսական կայունությունը և պարտադրելու է ավելացնել հարկային բեռը։

Արամ Աճեմյան

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>