Թուրքիայում վերջին մեկ տարում 372 կին է սպանվել
Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սպանվել է 372 կին, հայտնում է թուրքական gazetekarinca.com կայքը:
Լրատվամիջոցները փաստում են, որ արտակարգ դրության սահմանումից ի վեր բռնությունը երկրում է՛լ ավելի է աճել, դրանից ամենաշատը տուժել են կանայք, երեխաները, քաղաքական ակտիվիստները, օրինական կամ անօրինական ներգաթյալները: Խիստ աճել է բռնաբարությունների թիվը:
Հայտնի է, որ կյանքից զրկված 372 կանայք բռնության են ենթարկվել իրենց ամուսինների, հայրերի, եղբայրների կամ օտար տղամարդկանց կողմից: