Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
29
Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին

Անահիտ Բախշյանը նամակ է գրել վարչապետին

Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:

Չեմ թաքցնի, ակնդետ հետևել եմ ոլորտի բարեփոխումներին միտված Ձեր բոլոր հանձնարարականներին, որոնք կատարելու համար Ձեր կողմից տրված ժամկետներն անհավանական կարճ են, որն էլ ստիպել է պետական լիազոր մարմնին ընդամենը գրի առնել չուսումնասիրված, չհիմնավորված լուծումներ: Չնայած՝ արդար կլինի, եթե ասեք, որ Ձեր կողմից տրված հանձնարարականները ոչ միայն նորություն չեն, այլև դրանք եղել են նաև Ձեզանից առաջ: Ի՞նչ են ասելիքս ու դիտարկումները հատկապես «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրվածի առնչությամբ՝ ըստ նույն համարակալման:

Առաջին դիտարկումս այն է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ոլորտը պետք առաջնորդվի «Կրթության զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքով, որը պետք է ընդունվի 5 տարին մեկ: Առաջինը եղել է 2001-2005թթ., երկրորդը՝ 2011-2015թթ., երրորդը՝ 2016-2025թթ. տասնամյա ծրագիրը, ոչ միայն չկա, այլև Ձեր անելիքների մեջ նույնպես նախատեսված չէ: Իհարկե, օրենքի լինելը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև 2011-2015թթ. օրենքով նախատեսվում էր կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ին, որն անցած 5 տարիներին այդպես էլ 2.6%-ից չբարձրացավ: Ինչևէ, ասելիքս այն է, որ չունենք կրթության զարգացման 2016-2025թթ.ծրագիրը:

Կետ 2. ասում եք՝ «Ապահովվել է հանրակրթական հիմնարկների թափանցիկությունը, ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ և տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում»: Փորձեցի համացանցում գտնել հանրակրթական հիմնարկների տվյալների շտեմարանը: Միայն Սյունիքի մարզի դպրոցների կայքէջերում կային «Հաստիքացուցակ» և «Տարեկան հաշվետվություն» պատուհանները, որոնք բոլորը չէ, որ օրինակելի էին, բավական հաջող էր Ագարակի դպրոցի կայքը: Կարելի է իրենց օրինակը տարածել մարզի մյուս դպրոցներում այնպես, ինչպես 2015-ից հրապարակվում են Երևանի դպրոցների ֆինանսական լիարժեք հաշվետվությունները, բայց ոչ դպրոցների կայքում, այլ Yerevan.am կայքի «ֆինանսներ» պատուհանում, որոնք կարող են տեղադրվել նաև իրենց կայքերում: Մյուս մարզերի դպրոցների կայքերում ես չգտա, գուցե ոլորտի լիազոր պետական մարմինը գիտի՞, թե որտեղ են դրանք տեղադրված:

Կետ 4. նույն վերնագրի 4-րդ կետում գրված է. «Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքները: Ներկայացվել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման ժամանակացույցը»: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե այս նոր կրթակարգը Ձեր թվարկած ո՞ր խնդրի լուծումն է տալու: «Նոր կրթակարգ» փաստաթուղթ ասելով հավանաբար նկատի ունեք ԿԳՆ կայքում տեղադրված «Ազգային կրթակարգ» փաստաթղթի նախագիծը, որի ստեղծման հիմնական ուղենիշ է ներկայացվել նաև «Կրթության զարգացման պետական»՝ գոյություն չունեցող ծրագիրը: Ս.թ. հունվարի 27-ին «Առավոտ» թերթում հրապարակել եմ «Պետական չափորոշի՞չ, թե՞ ազգային կրթակարգ» հոդվածը, որտեղ ներկայացրել եմ վարկային վերջին ծրագրի 1.4 ենթաբաղադրիչով նախատեսվածն ու իրականացված փաստաթղթի անհամապատասխանությունը: Վարկային ծրագրով մեր կողմի պարտավորությունը եղել է՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին»: Այս նպատակին հասնելու համար նախատեսվել է 0.5 մլն դոլար ծախսել: Այնինչ գրվել է օրենքով չսահմանված փաստաթուղթ՝ Ազգային կրթակարգ, որը չի լուծում Ձեր ասած խնդիրը: Նոր կրթակարգը սահմանում է ուսումնական 9 բնագավառ` 1) հայոց լեզու, գրականություն 2) օտար լեզուներ 3) մաթեմատիկա 4) ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) 5) բնություն, բնական գիտություններ 6) հասարակություն, հասարակական գիտություններ 7) արվեստ, հոգևոր մշակույթ 8) տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն 9) ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն: Այստեղ չի երևում Ձեր ներկայացրած խնդրի՝ ֆինանսական և տնտեսագիտական կրթության ներդրման բնագավառը, էլ չեմ ասում՝ ժամանակացույցը: Ի դեպ, այս կրթակարգով ներկայացված ուսումնական պլանների ժամաքանակն էլ նույնն է, ինչ գործող ուսումնական պլաններինը: Նաև առաջարկվել է 7-11-րդ դասարաններում 6-օրյա ուսումնական շաբաթ: Իսկ այն, ինչ 12-րդ դասարաններում ներկայացրել են որպես ավագ դասարանների ծրագրերի բեռնաթափում, դա այնքան էլ այդպես չէ, դա ընդամենը ԲՈՒՀ ընդունվողներին ընդառաջելու քայլ է:

Կետ 6.այս կետով, որպես արդեն ներդրված ծրագիր, ներկայացվել է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրումն ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող մարզային պետական կրթական հաստատություններում: Այնինչ այս ծրագիրը պետք է գործի 2018-ից:

Ասելիքս այն է, որ «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է:

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>