Տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքը պետք է լինի կայուն ու հավասար
«Zham.am»-ի «Ամբիոն» հաղորդման հյուրը «Տաքսիստների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանն է: Հաղորդման ընթացքում ներկայացվեցին ոլորտում առկա հիմնական խնդիրները՝ տաքսիների համար նախատեսված կայանատեղիները սակավությունը, արագաչափերից և տեսախցիկներից գոյացած բարձր տուգանքները, դիսպետչերային ծառայություն մատուցող ընկերութւունների՝ օրենսդրական կարգավորումներից դուրս լինելը:
Սերգեյ Գյոզալյանը ընդգծեց, որ ոլորըի կարևորագույն խնդիրն է պայմանների անհավասարությունը՝ անհատ տաքսիստների, տաքսի սերվիսների և դիսպետչերական ծառայություններ մատուցող ընկերությունների միջև: Գյոզալյանը նշեց նաև, որ տաքսու ոլորտը կարգավորող օրենսդրությունը պետք է կայուն լինի, որպեսզի լիցենզավորման կարգերը, վճարվող պետտուրքերը և օրենքի այլ կարևոր բաղադրիչներ փոփոխության չենթարկվեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Zham.am

