Ռուսաստանը դեմ չէ, որ Անկարան դառնա Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի անվտանգության երաշխավոր. Թուրքիայի ԱԳՆ
Ռուսաստանը չի առարկում Ուկրաինայի առաջարկին, որ Թուրքիան դառնա անվտանգության երաշխավորներից մեկը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ուկրաինան Թուրքիային առաջարկել է որպես հնարավոր համաձայնագրի անվտանգության երաշխավորներից մեկը, և Ռուսաստանը դեմ չի եղել դրան»,- ասել է թուրք նախարարը։
Ավելի վաղ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի, իսկ Անկարան շարունակում է հավատալ իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը։ Նա նաև հավելել էր, որ Թուրքիան աջակցում է Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցություններին։
Մարտի 10-ին Անթալիայում կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների բանակցությունները, որոնք տևել են 1,5 ժամ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Չավուշօղլուն։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ ծրագրում է Չավուշօղլուի հետ քննարկել Լավրովի հետ իր բանակցությունները։