Ռուսաստանը Դոնբասի վրա ոչ թռիչքային գոտի է հայտարարել․ Բասուրին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին։
«Ռազմական տեսակետից, եթե կան հակաօդային պաշտպանության լուրջ համակարգեր, ապա դրանք փոխանցելու կարիք չունենք, բավական է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը վերահսկի երկինքը»,- ուրբաթ օրը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Բասուրինը։
Հշարցին, թե արդյո՞ք ոչ թռիչքային գոտու այս «հովանոցն» արդեն տեղակայվել է, Բասուրինը դրական է պատասխանել. «Այո, ես այդպես եմ կարծում»,- ասել է նա։