Գայլը հարձակվել է գորշ գայլի վրա
Ադրբեջանի Զագատալիի շրջանում գայլերը հարձակվել են Պետական սահմանապահ ծառայության զինծառայողի և անչափահասի վրա:
Ինչպես հաղորդում է "Report"-ը գայլերը գլխի ծանր վնասվածք են հասցրել 16 ամյա Մուհամեդին, իսկ 19-ամյա զին ծառայող Արիշադին` մեջքի ծանր վնասվածք:
Վիրավորները տեղափոխվել են կենտրոնական հիվանդանոց: Զինծառայողը հետազոտման և բուժման համար տեղափոխվել է Բաքվի Զինվորական հոսպիտալ: