Ռուս և ուկրաինացի բանակցողների շփումները կշարունակվեն այսօր՝ մարտի 17-ին․ Պեսկով
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար ռուս և ուկրաինացի բանակցողների շփումները կշարունակվեն մարտի 17-ին՝ ողջ օրվա ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Բանակցությունները պետք է շարունակվեն այսօր: Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է բեկվեն այս կամ այն ուղղությամբ», - ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատել շուրջօրյա, սակայն ուկրաինական կողմը նման եռանդ չի ցուցաբերում։
«Մեր պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, փորձագետների և համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ, պատրաստ է աշխատել շուրջօրյա, և դա ցույց է տալիս այդ պատրաստակամությունը։ Ցավոք, մենք նման եռանդ չենք տեսնում ուկրաինական կողմից»,֊ հայտարարել է Պեսկովը։
Նրա խոսքով, Մոսկվան հույս ունի, որ ուկրաինական պատվիրակությունը չի բանակցի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Կիևին բնորոշ հանգիստ ոճով։