Թուրքիայի ընդդիմադիր գործիչների մի մասը աջակցում է նախագահին. Գյուլեն
Թուրքիայում մեկ տարի առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը եգիպտական El-Yevm 7 պարբերականին տված հարազրույցում հայտնել է, որ Թուրքիայի ընդդիմադիր գործիչների մի մասն իրականում աջակցում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Գյուլենը նաև ևս մեկ անգամ ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի արտահանձնել նրան Թուրքիային՝ նա չի փախչի:
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք կրոնական քարոզիչը նաև նշել է, որ նա առաջարկել է Էրդողանին իր՝ հեղաշրջման փորձի հետ առնչության հարցը քննել միջազգային անկողմնակալ որևէ կառույցի միջոցով, սակայն Էրդողանը չի ընդունել այդ առաջարկը: