Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

Իր հայտարարություններով ՊՆ-ն լեգիտիմացնում է թշնամու կողմից ՀՀ տարածքների ռազմակալումը

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈւՆԵՑԵԼ

Մարտի 3-5-ը Ադրբեջանի զինված ուժերը գրեթե 1 կմ ներխուժել են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածք, արդեն տեղադրել են 5 վրան և դեպի «իրենց նոր դիրքեր» տանող ճանապարհ են կառուցում։

ԻՆՉՊԵ՞Ս

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով՝ պատերազմից հետո գյուղի սահմանային այդ հատվածում ընդամենը երկու դիրք (պոստ) ենք ունեցել, որոնց միջև միջդիրքային տարածությունը 2-3 կիլոմետր է եղել։ Այդ երկու դիրքերի արանքով էլ թշնամին աննկատ ու անարգել ներխուժել է գյուղի տարածք և դիրքավորվել։

ԻՆՉՈւ՞․ ՀԱՐՑԵՐ ՊՆ-ԻՆ

1) Ներքին Հանդը այն տասնյակ գյուղերից մեկն է, որը 44-օրյա պատերազմում մեր պարտության հետևանքով դարձել է սահմանային, որի բնակելի տները նոր բնագծից հեռու են ընդամենը 300 մետրից մինչև առավելագույնս 2 կիլոմետր։ Ենթադրվում է, որ հատկապես գյուղը եզրագծող առաջնագծում իրար բավականին մոտ դիրքեր պիտի կառուցվեին, որպեսզի հնարավոր լիներ դիտարկել ողջ առաջնագիծը և առավելագույնս ապահովել սահմանի և բնակավայրի անվտանգությունը։

Այս պարագայում այդ ինչպե՞ս է ստացվել, որ նման վտանգավոր, անտառային և դժվար դիտարկելի տեղանքում դիրքեր են կառուցվել իրարից 2-3 կիլոմետր հեռու։

Ստացվում է առաջնագծի կիլոմետրեր ձգվող հատվածներ չեն հսկվել, չեն դիտարկվել, և թշնամին հնարավորություն է ունեցել անարգել ու աննկատ մտնել գյուղի տարածք, ինչն էլ արել է։

2) Եթե անգամ ենթադրենք, որ իրար մոտ բավարար դիրքեր չկառուցելու պատճառը այդ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անհրաժեշտ թվով զինծառայողներ չունենալն է, ապա լուծումն այդ պարագայում կարող էր լինել միջդիրքային տարածությունների ականապատումը։

Պատերազմից հետո այս 15 ամիսների ընթացքում ինչու՞ չեն ականապատվել բնագծի առավել վտանգավոր հատվածներում միջդիրքային տարածությունները։

3) Գյուղի բնակիչների կողմից ադրբեջանական զինծառայողների ներխուժումը նկատելուց հետո ինչու՞ որևէ քայլ չի արվել՝ թշնամուն ելման դիրքեր շպրտելու համար։ Ինչու՞ են հայկական զինված ուժերը թշնամուն հետ շպրտելու փոխարեն բավարարվել ընդամենը նրանց նոր դիրքերի դիմաց մի «պոստ» դնելով։

4) Ի վերջո, ինչու՞ ՀՀ զինված ուժերը չեն կատարում ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին կետով իրենց վրա դրված պարտավորությունները՝ չեն ապահովում «Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

ՊՆ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈւՄ Է ԹՇՆԱՄՈւ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱԼՈւՄԸ

Ադրբեջանական ներխուժման՝ ժողովրդից թաքուն պահված փաստը հայտնի դառնալուց հետո ՊՆ-ն ներխուժումը «կտրականապես հերքող» զավեշտալի, բայց միևնույն ժամանակ անչափ վտանգավոր հայտարարություն է տարածում, թե իբր այդ տարածքներն ադրբեջանական վերահսկողության ներքո են եղել, այդտեղ նրանք դիրքեր են ունեցել, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմռանը հնարավոր չի եղել օգտագործել, իսկ հիմա գարուն է, ադրբեջանցիները հետ են եկել «իրենց» դիրքեր։

Նախ՝ տարածքին թեկուզ մի փոքր ծանոթ յուրաքանչյուր ոք գիտե, որ Ներքին Հանդում գրեթե ձմեռ չի լինում, ձյուն հազվադեպ է գալիս, գրեթե ողջ ձմեռ գյուղի անասունները արոտավայրերում են լինում, իսկ գյուղացիները իրենց դաշտերից կանաչի են հավաքում։ Այնպես որ Սոթքում, Սյունիքի ու Գեղարքունիքի լեռներում ձմեռը լավ դիրքավորված թշնամին անգամ տեսականորեն չէր կարող «մրսել» Ներքին Հանդում և ամիսներով թողներ «իր դիրքերը»։ Այս մասին խոսելն իսկ ավելորդ է։

Երկրորդ՝ այդ տարածքում երբեք ադրբեջանական դիրքեր չեն եղել, այլապես 15 ամիս իրենց դաշտերում ու այգիներում աշխատանքներ կատարող, իրենց անասունը արոտ տանող, հին Ներքին Հանդ իրենց հարազատների շիրիմներին այցելող գյուղի բնակիչներն ադրբեջանցի զինծառայողներին ու նրանց դիրքերը հաստատ նկատած ու տեսած կլինեին։ Ավելին՝ անգամ «գուգլմեփյան» սահմանագծում-սահմանազատման պարագայում այն տարածքը, ուր այսօր ներխուժել ու տեղակայվել է թշնամին, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։

Եվ երրորդ՝ ՊՆ-ն իր այս հայտարարությամբ փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքը զիջում է Ադրբեջանին, լեգիտիմացնում է ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում և հերթական նախադեպը ստեղծում թշնամու կողմից ՀՀ տարածքի հետագա ռազմակալումների համար։
Ի դեպ, Ներքին Հանդ-Ծավ գյուղերի քիչ ավելի հարավ ընկած տարածք թշնամին մինչև 1,2 կմ ներխուժել էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ անգամ էլ թշնամին հետ չէր շպրտվել, իսկ ներխուժման փաստի մասին իմացվել էր գրեթե մեկ տարի անց՝ 2021 թ․-ի հոկտեմբերին․․․

Փաստացի ստացվում է, որ ՀՀ ՊՆ-ն չի կատարում սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները և իր հայտարարություններով լեգիտիմացնում է թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների ռազմակալումը։

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>