Ուկրաինական կողմը գնդակոծել է փախստականների շարասյունը․ ՌԴ ՊՆ
Ուկրաինական կողմը գնդակոծել է Խարկովի ուղղությամբ մարդասիրական միջանցքով դեպի Ռուսաստան շարժվող փախստականների շարասյունը, չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, այսօր ուկրաինական կողմը հերթական անգամ գնդակոծել է Խարկովի ուղղությամբ դեպի Ռուսաստան հումանիտար միջանցքով շարժվող փախստականներով ավտոբուսների շարասյունը։ Չորս մարդ զոհվել է, կան վիրավորներ։
Zham.am