Եթե Ուկրաինան չեզոք պետություն դառնա՝ շվեդական տարբերակով, դա կարող է փոխզիջում համարվել․ Պեսկով
Այժմ քննարկվում է Ուկրաինայի ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը, դա կարող է դիտվել՝ որպես փոխզիջում: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել։
«Այդ տարբերակը, որն իսկապես այժմ քննարկվում է, կարող է դիտվել՝ որպես որոշակի փոխզիջում»,- պատասխանել է Պեսկովը։
Պեսկովը չի խոսել Ուկրաինայի հետ հնարավոր փոխզիջման շվեդական տարբերակի մասին։ «Ես նախընտրում եմ չմանրամասնել, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ընթացող բանակցությունների համատեքստում այս թեմայի շուրջ հետագայում քննարկումներ չեն լինի»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, եթե դա օգտակար լինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածությունը նվազեցնելու համար։