Այո, ես բիզնեսից եմ եկել, դրա համար էլ մենք տարբեր լեզուներով ենք խոսում․ Վահե Հակոբյանը՝ Քերոբյանին. Տեսանյութ
ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չի վճարվի։
ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ այդ արտոնությունը փոքր բիզնեսին առավելություն տա խոշորի հանդեպ:
Այնուհետև հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, փորձեց Ծովինար Վարդանյանի հարցը օրինակով ներկայացնել, ինչին նախարարը արձագանքեց․
Վահան Քերոբյանը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ, քանի որ միջազգային շուկայում նման խոշոր հայկական ընկերություն չկա:
«Բիզնեսից եկած մարդ եք, զարմանալի է, որ սենց հարց ենք քննարկում»,-ասաց Քերոբյանը։
Վահե Հակոբյանը պատասխանեց. «Այո, ես բիզնեսից եմ եկել, դրա համար էլ մենք տարբեր լեզուներով ենք խոսում»: