Չարենցավանի կարի ֆաբրիկայի պահեստում հրդեհ է բռնկվել
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Մարտի 16-ին, ժամը 12։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հումքի պահեստի տարածքում (մոտ 30 քմ):

