Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

Ի՞նչ են «մտածում» Հայաստանի տնտեսության պատասխանատուները

Նորից ուշանում է հակաճգնաժամային կարգավորման ծրագիրը՝ օբյեկտիվ իրավիճակին համարժեք, առավելապես կանխարգելման բնույթ ունեցող և անդառնալի տնտեսական կորուստներն կանխող, այլ ոչ թե հետևանքների հետևից գնացող։

Իսկ ի՞նչ է «մտածում» Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Թերևս մտածում է՝ այս անգամ ինչպես պետք է մոլորեցնի հանրությանը և արդարանա։ COVID-19-ը էլ ակտուալ չի․ շատ է դժվարացել դրա վրա սեփական ձախողումների հետևանքները բարդելը։

Անցնող վարքագծից պարզ է նաև՝ հիմա էլ մտքում արդեն ունեն և կամաց-կամաց ասպարեզ են բերում «արդարացման» նոր թեզը․ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները։

Զուգահեռաբար, մեր երկրում օր-օրի ծառանում են իրավիճակին ոչ համարժեք գործելու կամ անգործության նոր հետևանքները, վերջերս տրված նախընտրական չիրականացվող հերթական խոստումները՝ մակրոտնտեսական կայունություն, 2022 թվականին 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետական բյուջեի եկամուտների էական աճ, կապիտալ ներդրումների 60 տոկոսանոց աճ, գնաճի զսպում և այլն։

Կառավարությունը «մտածում» է, իսկ Կենտրոնական բանկն այսօր ստիպված եղավ հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս անգամ արդեն աննախադեպ չափով՝ մի անգամից 1,25 տոկոսային կետով բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և այն սահմանվեց 9 տոկոս։

Պարզ ասած՝ ահագնացող գնաճը զսպելու համար թանկացնում են պարտքով տրվող փողը՝ ապախթանելով տնտեսական ակտիվությունը, մարդկանց եկամուտների և բարեկեցության աճի իրական հնարավորությունները։

Լավ օրից չի։ ԿԲ-ի խուսանավելու ժամկետն այս տարի լրանում է։ Օրենքով է ամրագրված, որ արդեն 2022 թվականին ԿԲ-ն պարտավոր է գնաճի միջին ցուցանիշը վերադարձնել թիրախավորված մակարդակին՝ 4 +/-1,5 տոկոս։

Ակնհայտ է, որ շատ բարդ է լինելու գնաճի այս նոր ալիքի զսպումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անընդհատ բարձրացնելով, արտարժույթային պետական պահուստները մաշեցնելով և արտաքին պարտքը հետևողականորեն ավելացնելով։

Ձախողման փաստացի ռիսկը շատ բարձր է, իսկ տնտեսական անդառնալի կորուստներն անխուսափելի են։

Նման իրավիճակներում հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագրի ողջ ծավալով, օր առաջ գործադրումն այլընտրանք չունի, որին հակացուցված են պոպուլիզմը և պոպուլիստները։

Հակառակը ևս պարզ է

Հայաստանի տնտեսական հյուծումը շարունակվելու է նոր թափով, անդառնալի կորուստներով, որն իր հերթին հանգեցնելու է բնակչության կյանքի որակի շարունակական նվազման, զուգահեռաբար՝ գործազրկության և աղքատության աճերի:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր 

Թադևոս Ավետիսյան ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>