Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Իմիջը, որն ուներ Հայաստանը Ռուսաստանում, զրոյացած է». Տարասով. Տեսանյութ

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Խաղաղության համաձայնագիր ստորագրելու մի քանի տարբերակ կա, որոնցից մեկը երկկողմն է ու բազմակողմը, երկկողմի համաձայն, բնականաբար, Երևանն ու Բաքուն են պայմանավորվում:

Ըստ նրա՝ հստակ է, որ Ադրբեջանը ցանկանում է երկկողմ ձևաչափ՝ առանց ԵԱՀԿ ՄԽ մասնակցության:

«Հայաստանը ցանկանում է վերակենդանացնել ԵԱՀԿ ՄԽ-ին, որոնք իրենք էլ չգիտեն, թե որտեղ են մոլորվել և ինչու ձայն չեն հանում: Ի՞նչ օրակարգով է Երևանը ցանկանում վերակենդանացնել Մինսկի խումբը, հին օրակարգը, որը միջնորդները չեն չեզոքացրել, և հասկանալի չէ՝ դա կա՞, թե՞ ոչ, ունի իր կազմում ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցը, դա լինելու է քննարկման թեմա՞, թե՞ ոչ: Ի՞նչ ասել է՝ Խաղաղության համաձայնագիր, հնարավոր է նման համաձայնագիր կնքել, եթե Դուք չեք ճանաչում պետությունը հստակ սահմաններով, իսկ հարց է առաջանում, թե ի՞նչ սահմաններով է Հայաստանը պատրաստվում ճանաչել Ադրբեջանը, Ղարաբաղը մտնո՞ւմ է Ադրբեջանի կազմ, թե՞ ոչ: Հասկանալի է, թե ինչ է ցանկանում Ադրբեջանը՝ ցանկանում է իրավաբանորեն ամրագրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ հստակ ներկայացնելով իր դիրքորոշումները, իսկ ՀՀ դիրքորոշումներն անհայտ են, միայն հարցեր են առաջանում: Մի կողմից՝ Փաշինյանն ասում է, որ պատրաստ են ստորագրել Խաղաղության համաձայնագիր, պատրաստ են իրականացնել սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա, Զանգեզուրի միջանցք, ուղարկել են հատուկ ներկայացուցչին բանակցությունների Թուրքիա, մյուս կողմից՝ հրավիրում են ԵԱՀԿ ՄԽ-ին միջնորդության, այստեղ կրկին, պետք է ասեմ՝ երկակի, եռակի չափանիշների քաղաքականություն է, հստակ դիրքորոշման բացակայություն, անոմալիա է ձևավորվել, այդ անոմալիայի շրջանակում ինչ ասես հնարավոր է՝ և՛ գազի խնդիր, և՛ միջադեպեր, դրանք լիովին բնական են թվում, ինչո՞ւ, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև գլոբալ, լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ խաղաղապահների ներկայության պատճառով, Ադրբեջանին կարող ենք վերաբերվել՝ ինչպես ցանկանանք, ես այդ քաղաքականության սիրահարը չեմ, հավանենք-չհավանենք, բայց նրանք ունեն դիրքորոշում, իսկ թե ո՞րն է հայկական դիրքորոշումը, ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ: Ո՞րն է այդ կոնկրետ դիքրորոշումը:

Մյուս հանգամանքը․ թուրքերն ասում են, որ Երևանի հետ ցանկանում են բանակցություններ առանց միջնորդների, այս մասով էլ անհասկանալի է Երևանի դիքրորոշումը՝ ցանկանո՞ւմ է Մոսկվայի հետ հանդես գալ, թե՞ ոչ: Ինձ մոտ կայուն տպավորություն է, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, ինչո՞վ է զբաղվում Ձեր նախարարը, Անթալիայում էր, հանդիպեց Չավուշօղլուին, ու ի՞նչ, ինչո՞վ է զբաղվում, իսկապես անհասկանալի է, հեռացան լավ դիվանագետները․ Նալբանդյանը, Մնացականյանը փորձառու դիվանագետներ էին, ձեր ԱԳՆ-ն, չգիտեմ՝ ինչով է զբաղվում ներկայումս: Դա արտաքին քաղաքականություն չէ, ՀՀ-ն չունի արտաքին քաղաքականություն: Ադրբեջանը Բրյուսելում է, Ուկրաինայում, Թուրքիայում, Մոսկվայում, որտե՞ղ է Հայաստանը: Վերլուծելու նույնիսկ նյութ չկա, երբ չկա իրադարձությունների տրամաբանական կապ»,-նման կարծիք հայտնեց Տարասովը:

Նա նշեց, որ Երևանն, ամենայն հավանականությամբ, դիմում է ԵԱՀԿ ՄԽ-ին, քանի որ այդ շրջանակում կա կարգավիճակի հարց, սակայն հստակ որևէ դիրքորոշում չի ներկայացնում, որովհետև կա՛մ դրանք կան, կա՛մ չեն ասվում:

«Բայց Ադրբեջանն ասում է՝ ինչների՞ս է պետք Մինսկի խումբը, մենք լուծել ենք հարցը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները: Երևանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, պետք էր ճանաչել, և վերջ, ինչպես Ռուսաստանը ճանաչեց իր տարածքները: Այս իրավիճակում չեմ բացառում, որ առճակատումը քաղաքական գործընթացի շուրջ սրվի, անհեռանկարային է նման ձևով վարել բանակցային գործընթացը: Եթե Դուք հանձնել եք Ղարաբաղը, էլ ի՞նչ եք դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչո՞ւ հստակություն չեք մտցնում: Ամեն ինչ անորոշ է: Քաղաքական առումով սրվելու է իրավիճակը»,-ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Տարասովն ասաց, որ Ռուսաստանը գլոբալ հարց է լուծում Ուկրաինայում: Ըստ նրա՝ երբ ՌԴ-ն լուծի այդ հարցը, այլ ուղղություններով իր «խոսքը» կասի:

«Եթե գազի հարց կա, ՀՀ իշխանությունները կարող են զանգեր կատարել Ֆրանսիա, Կալիֆոռնիա, քանի որ Մոսկվայի համար անհասկանալի է նրանց քաղաքականությունը: Ռուսաստանի հետ անհասկանալի հարաբերություններ են, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանը՝ անհասկանալի է, իմիջը, որն ուներ Հայաստանը Ռուսաստանում, զրոյացած է, Ուկրաինայում ցույց կտանք՝ ով է տանտերը, և հետո կտեսնենք, թե ով իրեն ինչպես է դրսևորում»,-ասաց նա:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>