«Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին»․ Զելենսկի
Դիտել նաև
Ջեֆրի Սաքսը բացահայտել է Փաշինյանի ընկեր Մակրոնի կեղծավոր դեմքը
Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում
Սենսացիոն տեղեկատվություն ստացավ աշխարհը Մոսկվայից. Թրամփն ու Պուտինը կհանդիպեն մոտ օրերս
Մոսկվան պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել Ալիևի դեմ
Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում
Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին․ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ էքսպեդիցիոն ուժերի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց լսել ենք նաև, որ չենք կարող մտնել այնտեղ, դա ճիշտ է, դա պետք է ընդունենք»,- ասել է նա։
Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ստեղծել ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրայով, սակայն հավելել է, որ Կիևը հասկանում է, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։
Zham.am

