Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել ՆԳՆ 40 աշխատակցի նկամամբ
Անկարայի գլխավոր դատախազության կողմից երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 40 մարդու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի` թուրքական ծառայության՝ նշյալ մարդիկ հանդիսանում են Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներկայիս և նախկին աշխատակիցներ (39-ը նախկին, 1-ը ներկայիս):
Դատախազությունը նրանց մեղադրում է Թուրքիայում արգելված ByLock բջջային հավելվածից օգտվելու մեջ, որը հանդիսանում է գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցը:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար: