Ինչու առավոտյան ժամերին Երեւանի տրանսպորտը վատ է աշխատում. Քաղաքապետի մեկնաբանությունը
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է տրանսպորտը հատկապես առավոտյան ժամերին վատ աշխատում, որի հետեւանքով մարդիկ ուշանում են աշխատանքից ու դասից:
«Պատճառները մի քանիսն են, մեկն այն է, որ որոշ երթուղային գծեր փակվել են, իսկ նոր ավտոբուսները երթուղի են դուրս գալու ապրիլի 1-ից, որոնք կմեղմեն իրավիճակը: Երկրորդ այն է, որ այդ ավտոբուսների սպասարկման երթուղիներում խցանումներ են լինում եւ դրա պատճառով ավտոբուսների միջեւ ընկած հատվածում խզում է տեղի ունենում: Բայց վստահեցնում եմ, որ ապրիլի 1-ից եւս երեք երթուղի կավելանա, որոնք կսպասարկեն նոր ավտոբուսները»:
Աղբյուր՝ NEWS.am

