Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել, սա Ավետյանի և Առուշանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակությունն է. փաստաբան

Այսօր Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 326-րդ հոդվածի հատկանիշներով, որը կրկին կապված է 2021թ. Աժ ընտրությունների հետ, ինչը Ավետյանի և Առուշանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով արդեն իսկ ներկայացրել եմ ընթացող դատաքննության առկա պատկերը, մասնավորապես այն, որ գործով Լ.Ավետյանի դեմ ցուցմունք տված 6 վկաներից 4-ը դատարանում հարցաքննվել են և հայտնել, որ իրականում իրենց ստացած գումարը եղել է սոց. օգնության գումար, Լ. Ավետյանը երբևէ իրենց չի հարկադրել դրա դիմաց մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին , ինչպես նաև չի հարկադրել մասնակցել նույն դաշինքի հանրահավաքին։

Ավելին, վկաները հայտնել են, որ ժամերով եղել են ոստիկանությունում և նրանց ասել են, որ պետք է գրեն իբրև ստացված սոց. օգնությունն ընտրակաշառք է, այլապես իրենք խնդիրներ կունենան։

Վերջին դատական նիստի ընթացքում վկաները հայտնեցին, որ իրականությունը խեղաթյուրելու հարցում իրենց վրա ազդեցություն են գործել ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը և Ներսես Խաչատրյանը, ովքեր Քարահունջի բնակիչներին հավաստիացրել են, որ իրենց ստացածն ընտրակաշառք է, ինչի մասին պետք է գրեն ոստիկանությունում։ Ներսես Խաչատրյանն ասել է, եթե այդպես չգրեն, ապա իրենց կձերբակալեն ։ Հատկանշական է, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը հանդիսանում է Առուշանյանի մյուս գործով տուժողի կինը, իսկ Ներսես Խաչատրյանը՝ տուժողի ներկայացուցիչը։ Ընդ որում, Մարգարիտա Հովսեփյանը դատարանում ցուցմունք տալիս և պաշտպաններիս հարցերին պատասխանելիս ընդունեց, որ հանդիպել է Քարահունջի նշված բնակիչներին և նման բովանդակությամբ զրույց ունեցել վերջիններիս հետ, ապա զանգահարել և կանչել է Ներսես Խաչատրյանին։
Ոստիկանությունում հաղորդում գրելիս Ն. Խաչատրյանը ևս ներկա է եղել և ասել գյուղացիներին, որ այդպես ճիշտ է ու իրենց համար լավ կլինի, որևէ խնդիր չեն ունենա։

Վկաներից մեկը հայտնեց հետևյալը. «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ, հիմա եկել եմ պատմեմ ճիշտը, որ կարողանամ հանգիստ քնել, քանի ամիս է չեմ կարողանում քնել»։

Ընդ որում հարկ է նշելը, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի համար կանխատեսելի չէր, որ նույն օրը Մ. Հովսեփյանին նման հարցեր կտրվեին հետևյալ պարզ պատճառով.

Առուշանյանի 2 գործերը միացվել են դատարանում, և այլևս մենք գործ ունենք մեկ գործի հետ։ Մ.Հովսեփյանը մարտի 11-ին հրավիրվել էր դատարան որպես վկա հարցաքննության ինքնիրավչության գործով։ Նույն օրը դատարան էին հրավիրվել նաև ընտրական հանցագործության գործով դատակոչված վկաները, որոնց հարցաքննությունից առաջ միջնորդեցինք չթ ույլատրել Ներսես Խաչատրյանին գտնվել դահլիճում, թեև վերջինս ինքնիրավչության գործով հանդիսանում է տուժողի ներկայացուցիչ, սակայն ընտրական հանցագ-ն գործով կան տվյալներ, որ Ն. Խաչատրյանն անօրինական ազդեցություն է ունեցել վկաների նկատմամբ և հետևաբար չի բացառվում, որ վերջինիս որպես վկա հարցաքննենք։ Դատարանն ընդունելի համարելով պաշտպանության կողմի փաստարկները՝ Ն. Խաչատրյանին չթույլատրեց «ընտրական գործով» վկաների հարցաքննության ընթացքում ներկա գտնվել և դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում . վկաները հայտնեցին Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի կողմից իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալու հանգամանքները, ինչն այդ պահին բնականաբար հասու չէր ո՛չ Ներսես Խաչատրյանին, ո՛չ էլ Մարգարիտա Հովսեփյանին։ «Ընտրականի» վկաների հարցաքննությունից հետո ինքնիրավչության դրվագով հարցաքննության հրավիրվեց Մարգարիտա Հովսեփյանը, և բնականաբար պաշտպանության կողմը վերջինիս հարցեր ուղղեց ընտրական գործով վկաների հետ հանդիպումեր ունենալու, ընտրակաշառքի վերաբերյալ զրույցներ ունենալու և Ն. Խաչատրյանին ևս այնտեղ կանչելու մասին, և Մ.Հովսեփյանը , բնականաբար չսպասելով նման հարցադրումերի, խաչաձև հարցերի արդյունքում հաստատեց վկաների հայտնածը։

Հատկանշական է նաև, որ վկաներից մի քանիսն անգամ տառաճանաչ չեն (ինչը ստուգվել է դատական նիստի ընթացքում): Իրենց տառացի թելադրել են հաղորդումը, նրանք անգամ չգիտեն ինչ է քարոզարշավը կամ հանրահավաքը։
Արդյունքում ի՞նչ է ստացվում.


Քաղաքական հետապնդումների շարքում որոշելով «գործ սարքել» Ա.Առուշանյանի վրա, նախ օգտագործել են ամենաանապահով ու ոչ տառաճանաչ գյուղացիներին և նրանցից հաղորդումներ և ցուցմունքներ կորզել Լ.Ավետյանի դեմ, ապա դրանք օգտագործել Ավետյանի դեմ՝ վերջինիս տանելով կալանքի, ինչից ճնշվելով և չդիմանալով ՔԿՀ պայմաններին, ունենալով նաև ծանր հիվանդություն և այդ իրավիճակից հայտնվելով ԲԿ-ում , Ավետյանը ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ և արդյունքում ազատվել կալանքից։

Սակայն հետագայում՝ դատաքննության ընթացքում, Լ. Ավետյանը ցուցմունք տվեց առ այն, որ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ սուտ մատնություն է կատարել, որպեսզի կալանքից ազատվի։

Իսկ ընթացող դատաքննության ընթացքի մասին նկարագրեցի վերը, մասնավորապես այն, թե ինչպես է քանդվում «կարված» գործը, և հավանաբար իշխանությունները որոշել են նոր մեղադրանքի արդյունքում ճնշել Լ. Ավետյանին, որպեսզի վերջինս կրկին Առուշանյանի դեմ ցուցմունք տա և գնա գործարքի, քանի որ Առուշանյանին կարող են մեղադրել միայն և միայն Ավետյանի ցուցմունքի պարագայում:

Մինչդեռ մեկընդմիշտ արձանագրեք ձեր համար, որ Ավետյանին այլևս չեք կարողանալու որևէ ձևով ճնշել կամ համոզել, քանզի , ինչպես վերջինս հայտնեց դատարանում, նա ցանկանում է իր խղճի հետ հանգիստ ապրել և օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրել ձեզ այլևս չի հաջողվի»,- գրել է Պապոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>