Լատվիան ընդունում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմո՞ւմ
Լատվիայի Սեյմի ներկայացուցիչ Ինարա Մուրնիցեն երկուշաբթի ընդունելովելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` կարևորել է երկու երկրների փոխհարաբերությունները և հույս հայտնել, որ այս հանդիպումը հարաբերությունների զարգացման նոր էջ կբացի Լատվիայի և Ադրբեջանի համար, հաղորդում է «Տրենդ»-ը:
Վերհիշելով Լատվիայի ներկայացուցչի այցը Բաքու, Ալիևն ասել է, որ իրենց երկրների կապերը զարգանում են տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ միջպառլամենտական կապերը մեծ ներդրում ունեն երկկեղմանի հարաբերություններում:
Ադրբեջանի նախագահը ներկայացրել է իր երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներին առնչվող նախագծեր:
Ինարա Մուրնիցեն ընդգծել է, որ Լատվիան հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման կողմնակիցն է` ելնելով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականության շահերից:
Zham.am