«Դադարեցրեք պատերազմը» գրությամբ պաստառով աղջիկը ուղիղ եթերի ժամանակ ներխուժել է ռուսական «Առաջին ալիք»-ի տաղավար. Տեսանյութ
Երեկ երեկոյան ռուսական «Առաջին ալիքի» լրատվական հաղորդման ընթացքում աշխատակիցներից մեկը ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել։
Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։
Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․«Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, «Առաջին ալիքը» քննություն է սկսել։ Նրան վարչական պատիժ է սպառնում։
Նշվում է, որ ակցիա իրականացնողը հեռուստաընկերությունում խմբագիր է, նա Մարինա Օվսյաննիկովան է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա արդեն ձերբակալվել է։
Աղբյուր՝ Tert.am