Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը
10
Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են Պատերազմ Արցախում
«Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Ա«րտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է

Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բլինկենի և Թրյուդոյի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:


****

 

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը:

Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>