Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»: