Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Պատերազմ Արցախում
Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում…

Անվտանգությունը՝ հայկական օրակարգի առանցք. Արթուր Վանեցյան

Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը. սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորված լոգիստիկ համակարգերի փլուզում, դիմացինին վատություն անելու մոտիվացիայով վատ հաշվարկված քայլեր, որոնք ունեն զգալի պոտենցիալ՝ համաշխարհային աղետ բերելու։

Ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց պարզվում է , որ սա 21-րդ դարում բավարար պայման չէ՝ պատերազմ չունենալու համար։ Լինում է իրականություն, երբ նույնիսկ այդ պայմաններում ծագում է պատերազմ՝ իր ողջ հետևանքներով։

Ամբողջական հասարակություններ, ամբողջական ժողովուրդներ են այսօր բարիկադավորվել, ու սա դեռ սկիզբն է։ Չարությունը միմյանց հանդեպ, բոլորը՝ բոլորի հանդեպ ստանում է մեգամասշտաբներ։

2020 թվականից մեր սխալների, ու նաև օբյեկտիվ իրողությունների պատճառով խոշոր ցնցումների ենթարկվեց մեր տարածաշրջանը։ Նոր իրականություն, նոր դերակատարներ, նոր դերաբաժանումներ։ Մի կողմից հիմնարար փոփոխությունների է ենթարկվում աշխարհը, մյուս կողմից՝ ինտենսիվ ընթանում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ձևավորումը։

Համաշխարհային և տարածաշրջանային փոփոխություններին Հայաստանը պետք է ներկայացնի իր հայտը։ Մեր փոխարեն ոչ ոք չի անելու։ Ուժերի գերլարումով, հայակական աշխարհի ռեսուրսներով մենք պարտավոր ենք ձևակերպել մեր հայտը և ատամներով պաշտպանել այն։

Մենք պարտավոր ենք լինել սառնասիրտ, գրագետ ու նախաձեռնող։

Համաշխարհային տուրբուլենտության այս պայմաններում հայկական օրակարգը պետք է կազմված լինի ընթացիկ՝ հակաճգնաժամային քայլերից և հեռանկարային ազգային տեսլականից։

Իսկ այս ամենի առանցքը անվտանգությունն է. Ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն։ Անվտանգություն՝ ամենալայն ու ամենասուր հասկացությամբ։

Չափազանց սուր են այսօրվա հրատապ ռիսկերը. Սկսած ռազմական բախումների հնարավորություններից մինչև պարենային սուր խնդիրներ, ֆինանսական համակարգի կայունություն։

Խոշոր պետությունները իրենց սեփական պարենային անվտանգությամբ պայմանավորված արգելում են արտահանումը։ Հայաստանը կարող է կանգնել բարդագույն խնդիրների առաջ։ Լոգիստիկ կապերի քանդումը էլ ավելի է բարդացնում վիճակը։

Հայաստանի գործող կառավարությունը, մեծ հաշվով, ճգնաժամային կառավարություն է , ինչը ենթադրում էր անելիքի և քայլերի էական վերանայում և նոր առաքելության գիտակցում։ Դատելով ամեն ինչից՝ կառավարությունը չի գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ծավալը և չի պատկերացնում Հայաստանի համար ռիսկերի սրությունը։

Բայց նույնիսկ այս իրավիճակը մեզ չպետք է շեղի հետպատերազմյան նոր հայկական տեսլականի և հեռանկարային ազգային նոր ուղենիշների ձևավորման խնդրից։ Առանց դրա պետություններն ու ազգերը չեն վերականգնվում։ Դրանք կարող են «ներառել կարմիր գծեր», դեմոգրաֆիկ նպատակներ, հայապահպանության խնդիրներ, արժեհամակարգային ուղենիշներ, գիտամշակութային վերածննունդ և այլն։ Ու այս ամենի հիմքում անվտանգությունն է, որպես հայկական օրակարգի առանցք։ Մենք այս հարցում պարտավոր ենք գտնել ճշգրիտ լուծումները. Սա այն հարցն է, որտեղ սխալվելու իրավունքը բացառվում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>