Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ
22
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ «Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմ»՝ ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Պատերազմ Արցախում
Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է «Ոչ»-ի ճակատ ստեղծել՝ սահմանադրական փոփոխություններին դիմակայելու համար Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել վերջնական համաձայնագրի շուրջ Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին Հենրիխ Մխիթարյան․ Իմ կյանքում ոչինչ չէի խմբագրի ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին. պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է. «Արմլուր» ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ութսունհինգ տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը «Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ». Վարուժան Գեղամյան Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ «Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմ»՝ ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը

Աննորմալը նոր նորմալն է, մաս 2-րդ

ԱՆՆՈՐՄԱԼԸ ՆՈՐ ՆՈՐՄԱԼՆ Է, մաս 2րդ

«Մարդկային ամեն բարդ խնդիր ունի լուծում, որը պարզ է, սրամիտ ու ... սխալ» ©

* * *

Վերջին օրերին մի քանի տեղ տեսա այս միտքը. «Եթե վստահ եք, որ սով է լինելու, ալյուրի ու ձեթի փոխարեն փամփուշտ գնեք, քանի որ ով զենք ունի, կունենա նաև ալյուր ու ձեթ»։

Այս սրամիտ աֆորիզմը նոր չէ... Առաջին անգամ մոտ 20 տարի առաջ եմ հանդիպել, կարծեմ զենքի սիրահարների ամերիկյան մի mailing list-ում, որպես կատակ։

Ինչևէ, եկեք քննարկենք, թե ինչ է այս սրամիտ պնդումը նշանակում մեր իրավիճակում...

Նախ՝ շեշտեմ. ես ինքս միշտ եղել եմ քաղաքացիների զենք ունենալու և զենքի մշակույթի զարգացման հետևողական կողմնակից։ Շվեյցարական մոդել, տարածքային ինքնապաշտպանություն ևն, ես այս թեմաներով 2000-ականներից եմ զբաղվում։

Սկսենք...

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ. Եթե ասում եք․ «Ոչ թե պարեն գնեք, այլ զենք / փամփուշտներ», ենթադրվում է, որ պարենի սուր պակասի պայմաններում զենքով եք հայթայթելու այդ պարենը։

Հարգելի ընկերնե՛ր, խնդրում եմ, մի պահ պատկերացրեք ձեզ, թե ինչպես եք զենքով սնունդ խլում ձեր հարևանից կամ թեկուզ անծանոթ մարդուց։ Ուղղակի զգացեք ձեզ այդպիսի իրավիճակում։ Անկախ ձեր՝ զենք ունենալ-չունենալուց, արդյոք ավելի ռացիոնալ չի ձեր պաշարը ունենաք, որպեսզի հետո ստիպված չլինեք վայրենանալու։

ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Անպատրաստ մարդու ձեռքին զենքն առաջին հերթին իր համար է վտանգավոր և իր շրջապատի համար, այլ ոչ թե իր հակառակորդի։ 

Զենքին տիրապետելը 2–3 անգամ հրաձգարանում կրակելով չէ, նույնիսկ 2–3-շաբաթանոց դասընթացներով չէ։ Զենքին տիրապետելը պահանջում է մշտական մարզումներ, այդ թվում մարտականին մոտ պայմաններում։ Զենքին տիրապետելը մշակույթ է։

Ավելին՝ զենքն արդյունավետ օգտագործելը ենթադրում է այդ զենքն օգտագործելու վճռականություն։ Այո-այո, սա այն պահն է, երբ կռիվ-կինոն վերջանում է, և սկսվում է իրական կյանքը, որում ճակատագրական որոշումներ է պետք կայացնել, ընդ որում շատ արագ։ Ես ինքս իրավիճակում եմ եղել, երբ մի դալբա... անհեռատես ու ոչ վճռական մարդ փողոցային տուրուդմփոցի եկավ ավտոմատով, գլուխներիս վրայով ամբողջ մագազինը օդ դատարկեց, իսկ հետո շան ծեծ կերավ։

Եթե դուք մերձամարտի ու փողոցային կռիվների հարուստ փորձ չունեք, ապա դանակով զինված մարդը ձեզ շարքից կհանի ավելի արագ, քան դուք հասկանաք, որ ձեր դիմացի «բոմժը» վտանգ է ներկայացնում։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Որ պահին իշխանությունները համակարգային վտանգ զգացին (իսկ ամենայն հավանականությամբ նրանք այդ վտանգը զգալու են շատ ավելի վաղ, քան դուք, որովհետև սովորաբար ունեն ավելի շատ ինֆորմացիա և իրենց պատկերն ավելի ամբողջական է), նախօրոք հավաքելու են ձեր այդքան սիրված, փայփայված զենքերը։

Դա կանեն այնքան արագ, որ չեք հասցնի նույնիսկ մտածել, թե ինչ անել, как жить дальше... Պատկերացնում եք, դուք այդքան ձեր զենքը սիրում եք, նույնիսկ անուն եք տալիս իրեն, իսկ թաղայինն առանց զգուշացնելու, 2–3 զինված կարմիրբերետավորի ուղեկցությամբ գալիս է ու տանում այն... «Ներող, ցավդ տանեմ, վերևից հրաման է»։

* * *

Ամփոփեմ... Մեր անկայուն ու պայթյունավտանգ տարածաշրջանում զենք ունենալն ու դրան տիրապետելը կարող է շատ օգտակար լինել և որոշ իրավիճակներում ձեր ու ձեր մերձավորների կյանքը փրկել։ 

Դա փաստ է։

Բայց զենքը թեթևսոլիկություն չի ներում։ 

Զենքը չի ներում անպատրաստությունը։ 

Զենքն ու փամփուշտը ցանկացած դեպքում չեն փոխարինելու պարենը։ Պարենն էլ, իհարկե, չի փոխարինելու զենքը։ Դրանք անվտանգության տարբեր տարրեր են։

Ընդհանրապես բարդ խնդիրները պահանջում են բարդ, բազմատարր լուծումներ։

Առանձին-առանձին այդ տարրերը ամբողջական խնդիրը (մեծ հաշվով՝ անվտանգության խնդիրը) չեն լուծում։ Բայց բոլորը տարրերը միասին խնդրի լուծմանը մոտեցնում են։

Տրամաբանական է, որ եթե քաղաքացին իր պետությունում իրեն անվտանգ չի զգում, ապա փորձում է անվտանգության խնդիրն ինքնուրույն լուծել։ Բայց այդ խնդիրը չի լուծվելու միայն հրացան ու փամփուշտ գնելով կամ միայն գրեչկա ու ձեթ գնելով, կամ միայն ջրի բաք դնելով... 

Մեծ հաշվով, հայ ազգի անվտանգության խնդիրը քիչ թե շատ լիարժեքորեն կարող է լուծվել ՄԻԱՅՆ ուժեղ ազգային պետություն կառուցելով։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>