Իրանի նախագահի եղբորը դատարանի դահլիճից հոսպիտալացրել են
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբորը՝ Հուսեյն Ֆերեյդունին, Թեհրանի դատարանի դահլիճից հոսպիտալացրել են։ IRNA գործակալությունը հայտնում է, որ նա մասնավոր հիվանդանոց է տեղափոխվել ինքնազգացողությունը վատանալուց հետո։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել էր ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով: Դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն քանի որ գրավը չէր մուծվել, նա ազատազրկվել էր: