Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

Արդյոք չտեսությո՞ւն է, որ մարդիկ այս իրավիճակում փորձում են սննդամթերքի պաշար ունենալ

Վերջին 2–3 օրերին պարենային աժիոտաժի շուրջ պնդումներ են արվում, որոնց կարևոր եմ համարում անդրադառնալ։

ՊՆԴՈՒՄ Ա. «Այ ժողովուրդ, հո՞ չտես չեք, ինչո՞ւ եք այդքան պարեն առնում»։

Նախ՝ ուշադրություն դարձրեք, որ պաշտոնական որևէ լուրջ, համոզիչ խոսք այս թեմայով չկա։ Քերոբյանի հայտարարությունն էլ, թե ամեն ինչ նորմալ է, սպասելիորեն հակառակ ազդեցությունն ունեցավ. հենց այդ կատակասեր անձնավորության խոսքից հետո մարդիկ գցվեցին խանութները դատարկելու։

Ինչո՞ւ։ 

Նախ՝ որովհետև նույնիսկ նրանք, ովքեր այս իշխանություններին ձայն են տվել, շատ լավ հասկանում են, որ սրանց պարանին լվացք փռելու չէ։

Երկրորդը՝ մոլորակի մեր կիսագնդում ցորենի և այլ սննդամթերքի խոշորագույն արտադրողներն իրար հետ պատերազմում են։ Առնվազն Ուկրաինայում այս տարի հնարավոր է գարնանացան չարվի, կամ արվի շատ ավելի քիչ, քան սովորաբար։ 

Իր հերթին Ռուսաստանը եթե վերահսկողություն հաստատեց Ուկրաինայի գոնե ձախափնյա մասում, ապա ստիպված է լինելու առնվազն մեկ տարի կերակրել մոտ 15մլն ավել մարդ։

Երրորդը՝ առանց այն էլ աշխարհում բեռնափոխադրումները կտրուկ թանկացել են, սրան գումարվում է այն, որ պատերազմի պատճառով ՌԴ վագոնների և բեռնատար ավտոմեքենաների պարկի մի մասը զբաղված է լինելու ռազմական բեռնափոխադրումներով։ Սա իր հերթին ազդելու է դեպի Հայաստան բեռնափոխադրումների վրա՝ բարդացնելով և թանկացնելով դրանք։

Չորրորդը՝ դեռ պատերազմից առաջ կտրուկ աճել են պարարտանյութերի գներն ամբողջ աշխարհում։ Ինչը հաստատ ազդելու է գյուղմթերքի գների վրա։

Երկրորդից չորրորդ գործոններն ազդելու են ոչ միայն բուսական մթերքի արտադրության վրա, այլ նաև անասնակերերի, նշանակում է՝ մսամթերքի և կաթնամթերքի, ձվի գների վրա։

Հինգերորդը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների և դրան հետևած պատժամիջոցների պատճառով կարող են թեկուզ ժամանակավորապես խզվել բեռնափոխադրումները դեպի Հայաստան։ Այսինքն նույնիսկ եթե Ռուսաստանը ցանկանա և պատրաստ լինի սննդամթերք և պարարտանյութեր վաճառել / մատակարարել, ինչ-որ պահեր կարող են լինել, որ ֆիզիկապես հնարավորություն չլինի դրանք Հայաստան հասցնելու։

Արդյոք չտեսությո՞ւն է, որ մարդիկ այս իրավիճակում փորձում են սննդամթերքի պաշար ունենալ։

Ըստ իս լրիվ տրամաբանական է, որ մարդիկ փորձում են պարեն պահեստավորել՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն վերոնշյալ գործոնները, այլև ՀՀ իշխանությունների կատարյալ անպատասխանատվությունը քաղաքացիների հանդեպ։

* * *

ՊՆԴՈՒՄ Բ. «Դե ոնց էլ լինի, սովից չենք մեռնի, մի տեղից կբերեն պարեն»։

«Սովից չենք մեռնի»-ն կիրառելի էր, այսպես ասած, «նորմալ աշխարհում», բայց մոտավորապես 2020-ի մարտից սկսած այդ աշխարհն արդեն ահագին փոխվել է։ Այսօրվա աշխարհում արդեն նորմալ է, որ առաջադեմ երկրներն իրարից դեղորայքով և բժշկական սարքավորմամբ ինքնաթիռներ են փախցնում, սահմաններ են փակում, շրջափակում են միամյանց և իրար ակտիվներն են սառեցնում (ըստ էության՝ համարյա խլում) ու թույլատրելի են համարում ազգային հիմքերով սպանության կոչերը։

Իրականության մասին դատենք այսօրվա իրավիճակով, այլ ոչ թե աշխարհի «նորմալության» վերաբերյալ արդեն հնացած պատկերացումներով։

* * *

ՊՆԴՈՒՄ Գ. «Դե լավ, ինչքա՞ն կարող եմ պարեն պահեստավորել, եթե սով եղավ, 2–3 կգ բրի՞նձն է ընտանիքս փրկելու»։

Եթե Հայաստանում էլ պատերազմ չսկսվի, երևի թե դժվար համատարած սով լինի, բայց մատակարարումների՝ շաբաթներ ու գուցե ամիսներ տևող, խզումներ հնարավոր են։ ԵԹԵ այդ վիճակում հայտնվենք, ապա հուսով եմ, որ ՀՀ իշխանություններն, ինչքան էլ անպատասխանատու են, ինչ-որ պահից սկսեն կառավարել պարենի պաշարների բաշխումը, որպեսզի բոլորին հերիքի (կոպիտ ասած՝ կտրոնային համակարգ մտցնեն)։

Իսկ սա նշանակում է, որ այդպիսի պայմաններում 2–3 կգ բրինձն ու 4 բանկա տուշոնկան էլ ձեր կյանքում գուցե ինչ-որ բան փոխեն։

* * *

ՊՆԴՈՒՄ Դ. «Բա որ առնեմ ու պետք չլինի, հետո ստիպված թափե՞մ»։

Նու, եթե տեսնաք, որ մատակարարումները կարգավորվում են, ապա մի թափեք, կերեք։ Եթե շատ եք պահեստավորել ու չեք կարող այդքանն ուտել, բաժանեք կարիքավորներին։ Կամ լավ, ենթադրենք, թե էգոիստ եք ու թափում եք պարենը... Նույն էգոիզմի տեսակետից ավելի լավ չէ՞, եթե ունենաք ու պետք չգա, քան պետք գա, բայց չունենանք։

* * *

Այսպիսով, ես լիովին ռացիոնալ եմ համարում այն մարդկանց գործողությունները, որոնք այս աշխարհաքաղաքական իրավիճակում և այս անպատասխանատու իշխանությունների առկայության պարագայում փորձում են պարենի պաշարներ կուտակել։ 

Եթե ունենայինք հեռատես, հմուտ, երկրի և ժողովրդի մասին մտածող հայկական իշխանություն, որն ուշադիր հետևեր ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, դեռ անցյալ տարվա աշնանը ճիշտ գնահատեր բաց բախման հավանականությունը և դրանից ելնելով՝ հավանական արտակարգ իրավիճակին նախօրոք պատրաստված լիներ, ես գուցե և քննադատեի մարդկանց, որոնք հիմա խուճապահար փորձում են իրենց գլխի ճարը տեսնել։

Հաջորդիվ, առանձին գրառմամբ, ուզում եմ անդրադառնալ՝ «Եթե սով է լինելու, ալյուրի ու ձեթի փոխարեն փամփուշտ առեք» թեզին, որն այս օրերին մի քանի տեղ հանդիպեցի...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>