Արդյո ՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը
«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է հայաստանյան բուհերի ուսանողների հետ:
Օհանյանը ներկայացրել է օբյեկտիվ, բազմակողմանի վերլուծություններով հիմնավորված իր տեսակետը՝ «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային խնդիրները աշխարհաքաղաքական զարգացումների ու տարածաշրջանային հնարավոր իրադարձությունների համատեքստում» թեմայի վերաբերյալ և պատասխանել հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին:
«Ի՞նչ սկզբունքների հիման վրա տեղի ունեցան սահմանային բաժանումները, ո՞ր տարածքներն են այժմ գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, ո՞ր պատմական աղբյուրները հաշվի չառնվեցին սահմանների որոշման գործընթացում:
Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային փաստաթղթերում արդյո՞ք քննարկվել է Շուշին և Հադրութը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցը:
Արդյո՞ք Շուշին և Հադրութը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ են»,-այս հարցերն են Օհանյանին ուղղել ուսանողները:

