Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքների «քովիդային» սահմանափակումները
Դիտել նաև
«Երևանի օդանավակայանում սակագները շատ թանկ են»․ Ժումանգարին
Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Երևան ու մեկնել է հաջորդ պլանավորված թռիչքին
Օգոստոսից կմեկնարկեն Երևանից Բաթումի կանոնավոր չվերթերը
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Ռուսաստանի կառավարությունը չեղյալ է համարել դեպի Հայաստան, Ղազախստան և մի քանի այլ երկրներ թռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին հայտնել է «Ռոսավիացիայի» մամլո ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մարտի 9-ին չեղյալ է համարել դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Իրան և Ուզբեկստան թռիչքների սահմանափակումները, որոնք հաստատվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով»,-ասվում է հաղորդագրությունում։

