Երիտասարդին դանակահարել էր վարսավիրանոցի կին սեփականատերը
Դիտել նաև
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը ծեծել ու դանակահարել է քաղաքացուն․ դեպքը տեղի է ունեցել քաղաքապետարանում
Երևանի ԲԿ-ներից մեկի նկուղում դանակահարել են 18-ամյա երիտասարդի
Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում 20-ամյա աղջիկը դանակահարել է 29-ամյա կնոջը
35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին. վարորդի հարազատները հիվանդանոցում սպանել են Օսմանովին․ Տեսանյութ
Ավտոմեքենան կայանելու համար անձին դանակահարել են. ձերբակալվել է Երևանի 46-ամյա բնակիչ
Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Քասախ համայնքի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր վարսավիրանոցի սեփականատերը:
Մարտի 10-ին, ժամը 19.20-ին, 44-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: