ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

Իրենք ինձ ի՞նչ ընկեր, պետությունը լավ պահելու փոխարեն թալանել, տարել են․ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «նախկիններին» մեղադրում է թալանի մեջ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը հայտնվել է իրավապահների թիրախում: Նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը նախկինում ՀՀԿական պատգամավոր էր՝ նույն թիմում, ինչ Համբարձումյանը, սակայն հեղափոխությունից հետո «ճիշտ» կողմնորոշվեց եւ անցավ գործող իշխանությունների կողմը՝ պահպանելով իր բիզնեսները եւ զերծ մնալով հետապնդումներից:

- Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ Ձեր նախկին թիմակցի՝ Արկադի Համբարձումյանի նկատմամբ օրերս քրեական գործ է հարուցվել, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են նախկին պատգամավորին հիմա թիրախավորել՝ երեք տարի անց:

- Էդ ո՞վ ա:

- Դերժավայի Արկադին չգիտե՞ք՝ Սպիտակից։

- Չէ, չեմ ճանաչում… դեմքով պիտի տենամ, միգուցե հիշեմ:

- Հեղափոխությունից հետո Ձեր բոլոր նախկին ընկերների՞ն եք մոռացել:

- Իրանք ինձ ի՞նչ ընկեր:

- Թող լինի՝ գործընկեր:

- Գործընկեր էլ չեն:

- Մի թիմում չէի՞ք, նույն ժամանակ պատգամավոր եք եղել:

- Հա, նույն ֆրակցիայից ենք երեւի եղել, բայց ես հո բոլորին չե՞մ ճանաչում, Ձեզ թվում է՝ բոլորին հիշո՞ւմ եմ: Նարկոզից հետո հիշողությունս ավելի է վատացել:

-Դուք նախկինների գործարար թեւից էիք, ինքներդ մտահոգություն չունե՞ք, որ իշխանությունը կարող է Ձեզ էլ անդրադառնալ, փորձել վերադարձնել նախկին թալանը, թե՞ Դուք իրենց գովում եք, Ձեր երբեմնի ընկերներին քննադատում, դրա համար էլ Ձեզ չեն նեղում:

- Ես մտահոգություններ չունեմ, որովհետեւ ես իմ հարկերս միշտ մուծել եմ: Երեւի հիմա են բացահայտել, ու դրա համար էլ հիմա է գործ հարուցվել: Ըտենց բան չկա, որ իրանք չէին ուզում անել, նոր են սկսել անել: Ես ոչ մեկին ո՛չ գովում եմ, ո՛չ էլ, քննադատելը՝ հա, քննադատում եմ: Հիմի մարդիկ սխալվել են, չասե՞ս երեսներին, որ սխալվել են: Պետությունը լավ պահելու փոխարեն թալանել տարել են, հարկերն էլ չեն մուծել, ի՞նչ է՝ չզբաղվե՞ն իրենցով:

- Դուք էլ էիք այդ թալանչիների թիմի մաս կազմում:

- Ես չեմ թալանել, ես ասում եմ՝ բարեխղճորեն մուծել եմ բոլոր հարկերս ու քանի անգամ էլ ասել եմ՝ մի թալանեք:

- Ո՞ւմ եք ասել:

- 2010 թվականից որ ես պայքարում էի, դուք ո՞ւր էիք, ես 10 թվից իրենց երեսներին ասում էի:

- Ասում էիք, բայց նաեւ շարունակում էիք այդ «թալանչիների» հետ մնալ, ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր էիք:

- Շարունակում էի, չէի շարունակում… բա ի՞ նչ պիտի անեի, այդ ֆրակցիայի պատգամավոր էի: Բայց վերջին չորս տարին ես չկայի պառլամենտում, ոչ էլ ինչ-որ բանի օգուտ եմ տվել իրենց՝ քվեարկել։ Գաղափարական առումով էի խզել կապերս:

- Նախկին կարկառուններից մեկը՝ Գալուստ Գրիգորիչը, ձեր կնոջ եղբայրն է, իրենք է՞լ են թալանչի:

- Հետո՞ ինչ, ինչ կերել են՝ թող գնան մարսեն:

- Կարծում եք, որ այս իշխանությունը չի՞ ուտում՝ բազմաթիվ հրապարակումներ կան կոռուպցիոն գործարքների, պարգեւավճարների եւ արագ հարստացման մասին:

- Ես տեղյակ չեմ, ես, օրինակ, էն Հայկից եմ տեղյակ՝ նախկին քաղաքապետ, մի հատ հողակտոր ունեինք, թույլտվություն էինք ուզում, որ շինություն կառուցեինք, չէր տալիս:

- Ինչո՞ւ չէր տալիս, փո՞ղ էր ուզում:

- Չէ, ինքն ո՞վ է, որ ինձնից փող ուզի: Պտի ընգնեինք դատարանները, բայց չգիտե՞ք՝ դատարանները ճահիճ են, ընկնում ես մեջը, դուրս չես գալիս:

- Փաստորեն, Դուք համարում եք, որ հիմա կոռուպցիա չկա:

- Եթե կա, թող Նիկոլը պատասխանատվության կանչի:

- Ինքն է իշխանության գլուխը՝ բյուջեից տուն են վերանորոգում, շքեղ մեքենաներ են գնում,պարգեւավճարներ են բաժանում:

- Եթե մի իշխանություն չի թալանում, պիտի սոված չմեռնի, պարգեւավճարն ի՞նչ գումար է որ:

- Իսկ նախկին թալանչիներից ո՞ւմ անունը կարող եք տալ, ո՞ւմ գիտեք, որ թալանել է:

- Առաջինից սկսած մինչեւ վերջինը:

- Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք:

- Բա էլ ո՞ւմ:

- Բայց Սերժ Սարգսյանի նկատմամբ մի գործ կա միայն հարուցված՝ դիզվառելիքի գործ։

- Դե էդ է, դատարաններ են գնում՝ դուրս գալիս, ո՞վ է մեղավոր: Հա, ամոթ ա, երկրի առաջին դեմքին դիզվառելիք գողանալու համար են դատում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>