Արցախում մեկնարկեց «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» ամենամյա նախագիծը
«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, հիմնադիր Ջիվան Ավետիսյանի գլխավորությամբ, կազմակերպել է «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» խորագրով հեղինակային ֆիլմերի ցուցադրություն Արցախում։ Մեկնարկը տրվել է հուլիսի 14-ից՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում, որը սկսվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի երեք ֆիլմերով: Ռեժիսորի հայրենի գյուղի՝ Խաչմաչի համայնքային կենտրոնում հուլիսի 14-ին ցուցադրվեց նրա «Թևանիկ» ֆիլմը, հուլիսի 15-ին՝ «Ընդհատված մանկություն»-ը, հուլիսի 16-ին՝ «Վերջին բնակիչը»-ը: Հուլիսի 14-ին, մինչ «Թևանիկ» ֆիլմի ցուցադրումը, Ջիվան Ավետիսյանը ներկաներին պատմեց նախաձեռնած ծրագրի և նպատակի մասին։
Շարունակությունը` shamshyan.com