Էրդողանն ու Ալիևը կարևորել են «Զանգեզուրի միջանցքի» բացումը․ կարևորել են նաև երկաթուղու անցկացումը
Դիտել նաև
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն Սիմոնյան
«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև
Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին. Նազելի Բաղդասարյան
Հայկական Բերձորն Ալիևն առաջարկում է հռչակել ԱՊՀ մշակութային քաղաք
Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տևել է 4 ժամից ավելի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էրդողանն ու Ալիևն ընդգծել են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացմամբ Ադբեջանի ու Թուրքիայի եղբայրական, բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի են հասել։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման, հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» «բացումը» նոր հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանի համար, այս համատեքստում Էրդողանն ու Ալիևը կարևորել են նաև Կարս-Նախիջևան երկաթուղու անցկացումը։
Աղբյուր՝ 24news.am

