Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում:
Երրորդ մրցանակակիր են դարձել Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):
Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով:
Նշենք` մրցաշարին մասնակցել են 33 երկրների 388 ձյուդոիստներ: