Անթալիայում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները
Դիտել նաև
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)
Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Վերջնագիր կլինի այն ժամանակ, երբ Պուտինն ասի այն, ինչ հիմա Լավրովն է ասում․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)
Դոնբասում ՌԴ հատուկ օպերացիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովան։
Իր տելեգրամյան ալիքում նա նշել է, որ հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
ԵրեկԿուլեբան նշել էր Լավրովի հետ քննարկման հիմնական թեմաները՝ կրակի անհապաղ դադարեցում, ուկրաինական քաղաքներում մարդասիրական իրադրության բարելավում և ռուսական զորքերի դուրսբերում։
Մարտի 7-ին Լավրովն ու Կուլեբան պայմանավորել էին Չավուշօղլուի միջնորդությամբ բանակցություններ անցկացնել Անթալիայում՝ մարտի 10-ին կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում։