Երեկ Շուշիի շրջանի Մեծ շենում էի. քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև գյուղամիջին գտնվող հնամյա եկեղեցին
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Երեկ Շուշիի շրջանի Մեծ շենում էի: Գյուղացիները մտահոգ էին ոչ թե նրա համար, որ գազ չունեն կամ հաճախ են լսում թշնամու արձակած կրակոցների ձայներ, այլ որ ադրբեջանցիները որոշել են Արցախն արտաքին աշխարհին կապող այլընտրանքային ճանապարհի մի հատվածը կառուցել գյուղի այն մասով, որտեղ կանգուն են դարերի պատմություն ունեցող իրենց օջախները: Ավելին՝ քանդման վտանգի տակ են հայտնվել ոչ միայն տները, այլև գյուղամիջին գտնվող հնամյա եկեղեցին...
Կհարցնեք՝ ի՞նչ անել:
Պատասխանում եմ՝ որոշում կայացնող հայրենական պատասխանատուններին աանջալուր լինել այն մարդկանց մտահոգությանն ու հորդորներին, ովքեր ապրել, ապրում և դեռ պիտի ապրեն այդ հողի վրա... Հակառակ դեպքում շատ հնարավոր է, որ հայի համար կառուցվող այդ ճանապարհը հայ ճամփորդ չունենա:
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

