Քիմ Քարդաշյանի սեռափոխված հայրն իր թեկնածությունը կառաջադրի Սենատի ընտրություններում
Քիմ Քարդաշյանի 67-ամյա խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները, ով 2015թ․ փոխել էր սեռը, որոշել է առաջադրվել ԱՄՆ Սենատի 2018թ․ ընտրություններում։ Նա հայտարարել է, որ պատրաստվում է պաշտպանել ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների շահերը։
News Observer-ը նշում է, որ Ջենները հանրապետական է։
Եթե նրան հաջողվի հաղթել ընտրություններում, ապա կդառնա պատմության մեջ առաջին տրանսգենդեր սենատորը։
2016թ․ երկու տրանսսեքսուալ էր առաջարվել Դեմոկրատական կուսակցությունից, սակայն պարտություն էին կրել։