2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ)
8
Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Լավրովը և Օվերչուկը զգուշացրին․ Սիմոնյանի այցն արդյունք չի տալու․ Հայկ Խալաթյան 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները. Տղե՛րք, կարո՞ղ է արթնանանք. Արմեն Աշոտյան Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին Քարոզարշավի ժամանակ բարեգործությունն արգելված է․ հակակոռուպցիոն Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Հայաստանում շրջող կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին

Ախր, շատ վիրավորվողն են...

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցյալ տարվանից ի վեր բուռն քննարկումների ու մեկնաբանությունների առիթ է դարձել վիրավորանքը քրեականացնելու՝ իշխանությունների նախաձեռնությունը, որը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի։ Անգամ ԵԽԽՎ-ն հորդորեց Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել վիրավորանքը։ Այստեղ առաջին հերթին ուշագրավ է, որ քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը վիրավորանքները կանխելու շղարշի տակ մատուցողներն իրենք են միշտ եղել հայհոյանքի ու վիրավորանքի տարածման գլխավոր գեներատորները, առավել ևս 2018-2019 թվականներին, երբ սոցիալական ցանցերում իշխանությունների գիտությամբ «ֆեյքերի ֆաբրիկաները» ատելություն ու հայհոյանքներ էին տարածում ընդդիմադիրների և այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել էին քննադատել Նիկոլ Փաշինյանին կամ իշխող ուժին, իսկ շատ դեպքերում տարածում էին նրանց մասին կեղծ և արժանապատվությունը խոցող տեղեկություններ։

Վիրավորանքները տեղ են գտել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց համակիրների՝ մասնավորապես արտասահմանից սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող օգտատերերի կողմից, այդ թվում՝ անցենզուր բառապաշարով աչքի ընկնող կանանց կողմից։ Եվ այս գործընթացը շարունակվում էր ձնագնդի էֆեկտով, իսկ իշխանություններն անընդհատ ատելության կրակի վրա յուղ էին լցնում այնքան ժամանակ, քանի դեռ ուղտը չէր չոքել իրենց դռանը։ Ինչ վերաբերում է ծանր վիրավորանքի հետ կապված քրեական գործերին, դրանք բոլորն էլ, այդ թվում՝ դատարան մտած, կապված են բացառապես իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու հետ: Հասկանալի է՝ առաջին հերթին՝ Նիկոլին:

Հետաքրքիրն այն է, որ որևէ դեպք չկա, որ ծանր վիրավորանքին վերաբերող հոդվածով քրեական գործ հարուցվի ընդդիմադիրներին, ասենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին վիրավորելու դեպքում։ Չէ՞ որ տրամաբանորեն օրենքը պետք է կիրառվեր հավասարապես, այլ ոչ թե միայն իշխանության դեպքում։ Դրա համար էլ օրենսդրական այս խայտառակագույն փոփոխությունն արդեն ստացել է «Նիկոլի անվան» որակումը: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:

Ահա, այստեղ է, որ հարց է ծագում՝ մի՞թե իշխանականներից բացի այլ անձինք չկան, որոնց հայհոյել կամ ծանր վիրավորանք են հասցրել։ Եթե հետևենք իրավապահների «տրամաբանությանը», ապա ստացվում է, որ մեր երկրում հայհոյում ու վիրավորում են միայն Նիկոլ Փաշինյանին ու մյուս «ուսապարկերին»: Այդ դեպքում, եզրակացությունները առավել քան տխուր են այս իշխանությունների համար, որոնք, հիմք ընդունելով այս տարվա խորհրդարանական ընտրությունների շատ կասկածելի արդյունքները, կարծում են, որ իրենք վայելում են հասարակության վստահությունը: Շատ ուժեղ վստահություն է, խոսք չկա...

Իսկ եթե այդպես չէ, և վիրավորանքներ ու հայհոյանքներ են հասցվում նաև ընդդիմադիրներին, ապա իրավապահ մարմինները նորից ապացուցում են, որ իրենք պարզապես Նիկոլի կամակատարի դեր են ստանձնել ու նորից ծայրահեղ միակողմանի են։ Սա՝ օրենսդրական փոփոխության կիրառական մասով: Ինչ վերաբերում է բուն փոփոխությանը, ապա, ճիշտ է՝ քրեական օրենսդրության մեկնաբանություններում նշվում է վիրավորանք հասկացությունը, սակայն, ինչպես պնդում են բազմաթիվ իրավաբան մասնագետներ, այն հեղհեղուկ բնույթ ունի և իրավակիրառար մարմինը կարող է դրա էությունը մեկնաբանել յուրովի։ Այսինքն, մեկ դեպքում նույն արտահայտությունը կարող է ծանր վիրավորանք դիտարկվել, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։

Սրանից կարելի է եզրակացնել, որ, իշխանության ներկայացուցիչներից բացի, հասարակության մյուս ներկայացուցիչներին՝ հատկապես ընդդիմադիրներին ու լրատվամիջոցներին կարելի է ինչքան ասես վիրավորել ու հայհոյել (այդ թվում՝ «քայլող» պատգամավորների կողմից), սակայն պատժի չարժանանալ, քանի որ կամակատարի վերածված իրավապահ մարմինները հետամուտ չեն լինի այս հարցում։ Հավելենք, որ ծանր վիրավորանքի մասով հարուցված գործերի գերակշիռ մասը վերաբերում է անձամբ Նիկոլ Փաշինյանին (ի դեպ, այստեղ ավելորդ «պրոֆեսորություն» անողների համար հավելենք. վստահ ենք, որ Նիկոլը նստած՝ վիրավորանքներ չի «հավաքում» ու դիմում իրավապահներին)։ Եվ պատահական չէ այն վստահությունը, թե ծանր վիրավորանքի քրեականացումն արվել է կոնկրետ Փաշինյանի համար։ «Փրկչին» արժանի պաշտպանություն: Չէ՞ որ նա շատ քաղաքավարի է, երբեք ամբիոնից չի հոխորտացել ու գոռգոռացել, երբեք հրապարակավ անպարկեշտ բառապաշար չի օգտագործել, իր ընդդիմախոսներին չի վիրավորել, չի զրպարտել, ոչինչ թափ չի տվել, ուստի, լինելով չափազանց «նրբազգաց», արագ վիրավորվում է մյուսների կողմից իրեն տրված գնահատականներից ու որակումներից:

Իրոք, շատ վիրավորվողն է, ախր... Ու ոչինչ, որ ինքը վիրավորել, խոցել է Հայաստանն ու Արցախը, միջազգայնորեն մեր երկրի վարկն ու արժանապատվությունը գետնովն է տվել ու անդունդի եզրին հասցրել պետականությունը: Կարևորը «փրկչի» թանին թթու ասող չլինի:

Հ.Գ.- Այս ամենի մեջ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Մի հայտնի հին պատմություն կա, որի տարբեր տեսակներն են շրջանառվում: Մեկի պատին գրում են՝ «Այսինչը սրիկա է» (գող է, ավազակ է, դավաճան է, տականք է, խոզ է. պատմությունը շրջանառվում է նաև տարբեր ձևակերպումներով): Այս մարդու որդին ստիպում է ողջ թաղամասին գրել՝ «Այսինչը սրիկա է», որպեսզի ձեռագրից հասկանա, թե ով է այդ որակման հեղինակը: Հայրը իմանում է ու զայրանում. «Այ տղա, էդ մեկը մի անգամ գրեց սրիկա, դու հարյուրավոր անգամներ կրկնել տվեցիր»: Հիմա մեր իշխանավորներն այս օրն են ընկել. մեկը հրապարակավ վիրավորում է իրենց (մնացած մեծամասնությունն՝ ավելի փոքր շրջապատում), իրավապահները քրգործ են հարուցում, և օրեր շարունակ բազմաթիվ հարթակներով շրջանառվում է այդ վիրավորանքը: Օրինակ՝ երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր մի տեղեկությամբ, որ քրգործ է հարուցվել այն բանի համար, որ քպականներից մեկին անվանել են «քոռ խոզ», և պարզվել է, որ նա դրանից վիրավորվում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>